Բաժիններ՝

Իրանի իշխանությունները կալանավորել են ԱՄՆ-ի քաղաքացու, որին կասկածում են լրտեսության մեջ

Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով կալանավորել են ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքացու։ Այդ մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:

«Վերջերս Իրանից մեկնելու փորձ անելիս կալանավորվել է երկքաղաքացիութամբ իրանցի, որը լրտեսական գործունեություն էիրականացրել եւ տվյալներ հավաքել այլ երկրի համար»,- ասել է նա՝ պատասխանելով Իրանի եւ ԱՄՆ-ի քաղաքացուն ձերբակալելու մասին լրագրողի հարցին: Իսմայիլիի խոսքը մեջբերում է Միզան գործակալությունը: Ըստ որում դատարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ «իրանական օրենքները չեն ճանաչում երկքաղաքացիությունը»:

Ուստի կալանավորվածը երկրի իշխանությունների կողմից համարվում է սոսկ Իրանի քաղաքացի: Թեհրնի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրման պատճառով Իրանում օտարերկրացի գործակալների հայտնաբերման արշավ է ընթանում: Այսպես, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին մահվան դատավճիռ է կայացվել երկրի քաղաքացուն ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Բացի դրանից, 2020 թվականի փետրվարի 4-ին պատժի առավելագույն չափի է դատապարտվել Իրանի քաղաքացին միջուկային ծրագրի բնագավառում Վաշինգտոնի օգտին լրտեսության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս