Բաժիններ՝

Ղրղզստանի նորընտիր նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստան

Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովի առաջին արտասահմանյան այցը պլանավորվում է Ռուսաստան: Այդ մասին խորհրդարանի ագրարային քաղաքականության, բնապահպանության եւ ջրային ռեսուրսների կոմիտեի նիստում հայտնել է փոխվարչապետ Ռավշան Սաբիրովը:

«Սադիր Ժապարովն առաջին այցը մտադիր է կատարել Ռուսաստան»,-հայտարարել է վարչապետը: Սաբիրովի խոսքով՝ այցի ընթացքում Ղրղզստանի ղեկավարը մտադիր է ռուսաստանյան կողմի հետ քննարկել բնական գազի գների նվազեցման հարցը: Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 10-ին: Հավաքելով ընտրողների ձայների 79,2 տոկոսը, ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել Սադիր Ժապարովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս