ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիեի նիստը տեղի կունենա հունվարի 27-ին
Այս տարի ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 27-ին: Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:
«Ռազմական կոմիտեն՝ ՆԱՏՕ-ի բարձրագույն զինվորական մարմինը, 2021 թվականին իր առաջին նիստը կանցկացնի հունվարի 27-ին պաշտպանության շտաբների պետերի նստաշրջանում»,- ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հանդիպման նախագահ կլինի Ռազմական կոմիտեի ղեկավար Սթյուարտ Փիչը, նշված է այնտեղ: Փաստաթղթում պարզաբանվում է, որ «դաշնակիցների գլխավոր հրամանատարները կքննարկեն ՆԱՏՕ-ի գործողությունները, առաքելությունները եւ գործունեությունը, ինչպես նաեւ կհանդիպեն իրենց գործընկերների հետ «Վճռական օգնություն», «ՆԱՏՕ-ի առաքելությունն Իրաքում» եւ «Կոսովոյի ուժերը» գործողությունների շրջանակներում:
«Նրանք կքննարկեն առաջընթացը Եվրատլանտյան տարածաշրջանի կասեցման եւ պաշտպանության հայեցակարգի համաձայնեցման գործում, ինչպես նաեւ կավարտեն ՆԱՏՕ-ի ռազմական անկյունաքարի հայեցակարգի շուրջն իրենց հանձնարարականները: Այնուհետեւ խումբը կքննարկի ընթացիկ եւ ապագա սպառնալիքներն այն դասերի քննարկման հետ համատեղ, որոնք քաղվել են COVID-19-ի համավարակից»,- ասված է այնտեղ:
ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն հավաքվում է տարեկան երկու անգամ Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում պաշտպանության շտաբների պետերի մակարդակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: