Բաժիններ՝

Ինդոնեզիան երկու լցանավ է կալանել Իրանի և Պանամայի դրոշի ներքո

Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրյա երկու լցանավ է կալանել երկրի տարածքային ջրերում նավթի անօրինական տեղափոխման կասկածանքով: Այդ մասին հունվարի 25-ին հաղորդել է The Jakarta Post հրատարակությունը։ Նավերից մեկն ընթանում էր Իրանի դրոշի ներքո, երկրորդը՝ Պանամայի դրոշի ներքո: Սկզբում երկու լցանավերը հունվարի 24-ին նկատել էին Կալիմանտան կղզու ափերի մոտ:

Անձնակազմերը չեն պատասխանել ինդոնեզական կողմի հարցումներին, որոնք հաղորդվել են ռադիոկապի միջոցով, որից հետո նրանց ձերբակալել են: Ինդոնեզիայում հետաքննություն են սկսել, անձնակազմի անդամները հարցաքննվում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս