Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը մեկ շաբաթում 12 տոկոսով աճել է
Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունն աճել է 12 տոկոսով, իսկ մահացությունը՝ 1 տոկոսով: Ընդամենն արձանագրվել են վարակման ավելի քան 3,4 միլիոն դեպք եւ 56 հազարից ավելի մահացու վախճան, հուլիսի լույս 21-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
«Հիվանդության նոր դեպքերի ընդհանուր թիվն անցյալ շաբաթ (հուլիսի 12-ից մնչեւ 18-ը) եղել է 3,4 միլիոն, ինչը 12 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- ասված է ԱՀԿի շաբաթական համաճարակային տեղեկագրում: Մեկ շաբաթում մահացել է 56 հազարից ավելի մարդ, ինչը 1 տոկոսով ավելի է, քան նախորդ յոթ օրում: Հուլիսի 12-ից մինչեւ 18-ն աշխարհում հայտնաբերվել են 3 429 645 վարակվածներ, եւ արձանագրվել է 56 767 մահացու վախճան: Հուլիսի 18-ի դրությամբ ընդալմենը եղել են ախտահարման 190 169 833 դեպք եւ հիվանդների մահվան 4 086 000 դեպք: Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է Աֆրիկայում (5 տոկոսով):
Դրա հետ մեկտեղ աճ է արձանագրվել Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (30 տոկոսով), Եվրոպայում (21 տոկոսով),Հարավ – արեւելյան Ասիայում (16 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (15 տոկոսով): Մահացությունն առանձնապես սաստիկ աճել է Հարավ – արեւելյան Ասիայում (12 տոկոսով) եւ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (10 տոկոսով): Մահացու վախճանների թվի նվազում է նշվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (6 տոկոսով) եւ Աֆրիկայում (4 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 885 հազար մարդ եւ մահացել ավելի քան 7 հազարը:
Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 967 հազար նոր դեպք եւ 22 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ – արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 829 հազար վարակված, մահացել է 16 հազարից ավելի մարդ: Շաբաթվա ընթացքում ամենամեծ քանակությամբ վարակվածների մասին ԱՀԿ-ին հայտնել է Ինդոնեզիան (350 273): Այնուհետեւ հետեւում են Մեծ Բրիտանիան (296 447), Բրազիլիան (287 610), Հնդկաստանը (268 843) եւ ԱՄՆ-ը (216 433): ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրոսի՝ մեծ վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի է 2020 թվականի հոկտեմբերից Հնդկաստանում այն հայտնաբերելուց հետո, հուլիսի 13-ից մինչեւ 20-ն ընդլայնել է իր աշխարհագրությունը 111-ից մինչեւ 124 երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: