Աֆղանստանում իրադրության վատթարացումը կազդի տարածաշրջանի վրա. ԱՊՀ-ի ՀԱԿ
Աֆղանստանում իրադրության վատթարացումը մեծացնում Է իրավիճակի ապակայունացման վտանգը Կենտրոնական Ասիայում, մեծ Է անկայունությունը ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի երկրներ արտահանելու հավանականությունը: Այդ մասին նոյեմբերի 8-ին հայտարարել Է ԱՊՀ-ի Հակահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Եվգենի Սիսոեւը:
Նոյեմբերի 8-ին Տաշքենդում բացվել Է Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանային հակահաբեկչական կառույցի (ՇՀԿ-ի ՏՀԱԿ) «Ժամանակակից անվտանգություն. մարտահրավերներ եւ լուծումներ» ութերորդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովը: «Վատթարացող սոցիալ-տնտեսական իրադրությունը, որը հաստում Է աֆղանցիների զանգվածային արտահոսն արտասահման, ուժեղացող Էթնիկ եւ դավանական հակասությունները, աճող անդրսահմանային հանցավորությունը եւ թմրամաքսանենգությունը «…» բազմակի մեծացնում են իրադրության ապակայունացման վտանգը Կենտրոնասիական տարածաշրջանում»,-ասել Է Սիսոեւը՝ հանդես գալով խորհրդաժողովում:
ՀԱԿ-ի ղեկավարը, վկայակոչելով հեղինակավոր փորձագիտական գնահատականները, նշել Է, որ թալիբների («Թալիբան շարժում») կառավարության՝ երկիրն արդյունավետ կառավարելու անկարողության դեպքում Աֆղանստանի զգալի մասը կընդգրկվի մարտական գործողությունների մեջ եւ կհայտնվի տեղի ջիհադիստական ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վերահսկողության ներքո:
«Այդ կապակցությամբ մեծ Է նաեւ անկայունությունը Համագործակցության ու ՇՀԿ-ի տարածք արտահանելու հավանականությունը»,-հավելել Է Սիսոեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: