Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են պայմանը Սիրիայի հետ դիվանագիտական շփումներ հաստատելու համար

Թուրքիան կքննարկի Սիրիայի հետ դիվանագիտական շփումների հաստատումը համապատասխան պայմանների առկայության դեպքում: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Սիրիայի հարցում մենք պահպանում ենք սկզբունքային դիրքորոշումը չորս ռազմավարական նպատակների հիման վրա. երկրի միասնականության եւ տարածքային ամբողջականության պահպանումը, դրա անխախտ կայունությունը քաղաքական լուծման հիման վրա, մեր սահմանների մոտ ահաբեկչության սպառնալիքի վերացումը, սիրիացիների անվտանգ վերադարձը հայրենիք»,-Չավուշօղլիի խոսքը մեջբերում է Aydınlık թերթը: Նրա խոսքով՝ Սիրիայում կայունության ապահովման ուղղությամբ Անկարայի ջանքերի շնորհիվ շուրջ 530 հազար սիրիացիներ արդեն վերադարձել են տուն:

«Եթե համապատասխան պայմաններ առաջ գան հատուկ ծառայությունների միջեւ առկա շփումների՝ մինչեւ դիվանագիտական մակարդակի ընդլայնման համար, մենք նույնպես դա կգնահատենք»,-ընդգծել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս