
Համընդհանուր գործադուլը Հունաստանում սպառնում է վերածվել տրանսպորտային կոլապսի

Հունաստանի մի քանի քաղաքներում նոյեմբերի 9-ին տրանսպորտային ճյուղի աշխատակիցների գործադուլներ կանցկացվեն էներգակիրների գների աճի եւ ինֆլյացիայի դեմ, սպասվում են հասարակական տրանսպորտի երթեւեկության լուրջ խափանումներ:
Այդ մասին հաղորդել է Kathimerini հրատարակությունը: Աթենքում մետրոն, ավտոբուսները եւ հասարակական տրանսպորտի մյուս տեսակներն աշխատելու են փոփոխված ժամակարգով: Տաքսին քաղաքում ամբողջովին անհասանելի է լինելու նոյեմբերի 9-ի առավոտվանից մինչեւ նոյեմբերի 10-ի առավոտ, քանի որ արհմիությունները վարորդներին հորդորել են դուրս չգալ աշխատանքի:
Սպասվում է, որ Աթենքի կենտրոնական փողոցները լցվելու են ցուցարարներով եւ բացարձակապես անանցանելի են: Դրա հետ մեկտեղ ավիակարգավարները եւ քաղաքացիական ավիացիայի աշխատողները, որոնք սկզբում պլանավորել էին մասնակցել գործադուլին, գործադուլի նախօրյակին հրաժարվել են այդ պլաններից: Գործադուլները կազմակերպող արհմիությունները իշխանություններին մեղադրում են աշխատողների իրավունքները ոտնահարելու եւ էներգիայի գների աճի ու ինֆլյացիայի ազդեցությունը չեզոքացնելու ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու մեջ: Նրանք պահանջում են հարկերի նվազում եւ նվազագույն աշխատավարձի բարձրացում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: