ԵՄ-ն ծրագրում է հունվարին նոր օգնություն ցուցաբերել Կիևին
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ծրագրում է նոյեմբերի 9-ին առաջարկներ ներկայացնել Ուկրաինային արտոնյալ վարկերի տեսքով 18 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթի վերաբերյալ, որպեսզի մինչև տարեվերջ այն համաձայնեցնեն և առաջին մասը հատկացնեն հունվարին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՀ գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:
«ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները նոյեմբերի 8-ին պայմանավորվել են առաջ շարժվել 2023 թվականի համար 18 միլիարդ եվրո արտոնյալ վարկերի աջակցության փաթեթով: Առաջին փոխանցումը պետք է հասցնենք արդեն հունվարին։ Հանձնաժողովն իր առաջարկները կանի վաղը, մեր նպատակն է համաձայնության հասնել Եվրախորհրդարանում և Խորհրդում մինչև տարեվերջ»,- ասել է Դոմբրովսկիսը։