Բաժիններ՝

Բրազիլիայում տարածվում է կորոնավիրուսի «ցերբեր» նոր տարատեսակը. G1 պորտալ

Կորոնավիրուսի BQ.1 տարատեսակը, որն ստացել է «ցերբեր» ոչ պաշտոնական անվանումը եւ սպառնում է համավարակի նոր ալիքով, հայտնաբերվել է արդեն Բրազիլիայի երկու նահանգներում: Այդ մասին հաղորդել է G1 պորտալը:

«COVID-19-ի BQ.1 տարատեսակի տարածումը հաստատվել է Ռիու Գրանդի դու Սուլի նահանգում. սա առաջին հայտնաբերված դեպքն է: Բրազիլիայում այն ավելի վաղ հայտնաբերվել էր Ռիո դե Ժանեյրոյում»,-ասվում է G1-ի նյութում՝ վկայակոչելով առողջության հսկողության CEVS պետական կենտրոնին:

«Օմիկրոն» շտամի BQ.1 տարատեսակը դրսեւորել է փոխանցման բարձր կարողություն այժմ Բրազիլիայում շրջանառվող COVID-19-ի մյուս տարատեսակների համեմատությամբ:

CEVS-ի համագենային հետազոտությունների համակարգող Ռիչարդ Սթեյների խոսքով, որից մեջբերում է անում G1-ը, վիրուսի այդ տարատեսակի տարածման ներուժն առաջացնում է տարբեր երկրների առողջապահական մարմինների անհանգստությունը:

CEVS-ում ընդգծել են COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակելու կարեւորությունը, նշելով, որ ներկա դրությամբ երկրում կրկնապատվաստումն ուշացրել է ավելի քան 3 միլիոն մարդ:

«Ցերբեր» անվանումն ստացած տարատեսակն իրենից ներկայացնում է BA.5 «օմիկրոնի» ենթատեսակ, որը պարունակում է լրացուցիչ մուտացիաներ. այս տարատեսակի մի քանի հարյուր հաստատված դեպքեր հոկտեմբերի վերջի դրությամբ հայտնաբերվել է գրեթե 30 երկրներում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկա-վերլուծական աշխատանքի հարցերով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ կորոնավիրուսի «ցերբեր» տարատեսակը, որը հայտնաբերվել է նաեւ Ռուսաստանում, «օմիկրոնի» մյուս ենթատեսակներից ավելի վտանգավոր չէ. «դելտա»-ի համեմատությամբ այն ընթանում է ավելի թեթեւ, սակայն ավելի վարակիչ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս