
Անուրանալի է Նիկոլայ Ռիժկովի ավանդը Հայաստանի վերականգնման գործում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայաստանի ազգային հերոս, ռուսաստանցի հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա ՀՀ ազգային հերոս, ականավոր պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին: Անուրանալի է Նիկոլայ Իվանովիչի ավանդը1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման գործում:
Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ և երախտագիտությամբ է հիշում Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքը, սերը և հարգանքը մեր ժողովրդի հանդեպ:
Ցավակցում եմ Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մտերիմներին»,- գրել է Քոչարյանը ֆեյսբուքյան էջում: