Բաժիններ՝

Ուելսում ֆերմերները փակել են տեղի խորհրդարանի մոտ գտնվող ճանապարհը

Ուելսում՝ Քարդիֆի խորհրդարանի մոտ, ֆերմերները փակել են ճանապարհը՝ գյուղացիներին տրամադրվող սուբսիդիաների մեխանիզմը փոխելու կառավարության ծրագրերի դեմ բողոքի ակցիայի շրջանակներում։ Այս մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուելսում հազարավոր ֆերմերներ ցույցի են դուրս եկել Քարդիֆի խորհրդարանի մոտ ՝ գյուղացիներին սուբսիդիաներ տրամադրելու սխեման փոխելու իշխանությունների ծրագրերի պատճառով:

Նոր առաջարկների համաձայն՝ միջոցների տրամադրման դիմաց ֆերմերներից կպահանջվի իրենց հողերի մի մասը հատկացնել պահպանման միջոցառումներին, օրինակ՝ ծառատունկ և այլն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829