Փաշինյանը պատրաստվում է ցավոտ զիջումների. ընդունել է Ալիևի օրակարգը. Սերգեյ Մելքոնյան

Այսօր Բեռլինում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից որևէ ակնկալիք պետք չէ ունենալ, քանզի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը որոշում է Ադրբեջանը, և Հայաստանն այս հարցում որևէ դերակատարում չունի։ Ադրբեջանական կողմից իրագործվող հետևողական քայլերը գալիս են ապացուցելու, որ ռազմական բաղադրիչն Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ շարունակում է լինել գերակա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը՝ ընդգծելով.

«Պետք չէ այդ բանակցություններից որևէ բան ակնկալել, որովհետև Ալիևը սպառնում է պատերազմով, իսկ Փաշինյանն արդեն ընդունել է պատերազմի օրակարգը։ Դրա ապացույցն է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. նկատեք, որ դա ասում է 3 տարի խաղաղության օրակարգի մասին խոսելուց հետո»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունը տապալել է իր հռչակած «Խաղաղության օրակարգին» միտված քաղաքականությունը, ուստի Փաշինյանը հիմա իր թիմին պատրաստում է այլ բանի։

Կարդացեք նաև

«Փաշինյանն իր թիմին պատրաստում է ցավոտ զիջումների՝ ռազմական գործողությունների, որի հետևանքով Հայաստանը տարածք կկորցնի։ Կա նաև հաջորդ սցենարը՝ հասարակությանն ասել՝ պատերազմից խուսափելու համար պետք է նախապես զիջել»,- ասաց Մելքոնյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը երկրորդ սցենարի գործարկումով կդիմի արդեն մի քանի անգամ կիրառված մեթոդին։

Ինչ վերաբերում է պատերազմից հինգ պակաս վիճակում գտնվելուն զուգահեռ Հայաստանի իշխանության հակառուսական քայլերին՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցմանը, «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին արված հայտարարություններին, ապա Մելքոնյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունը նման հայտարարություններով նպատակ ունի նոր կարգավիճակ ստանալ Արևմուտքի կողմից։

«Երբ պատերազմը սկսվի, Հայաստանը կունենա տարածքային կորուստներ, իսկ Հայաստանի իշխանությունը կհայտարարի, որ Ռուսաստանը չօգնեց, ուստի պետք է գնանք դեպի Արևմուտք»,- ասաց Մելքոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս