
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Բերբոքին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպման կազմակրպման համար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Բեռլինում հանդիպման և բանակցությունների անցկացման համար։
Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի էջում կատարված հրապարակման մեջ։.
«Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր»,-ընդգծված է գրառման մեջ։
Ավելի վաղ երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունները: