«Հայաստանը պետք է նստի Չինաստանի տնտեսական զարգացման «արագընթաց գնացք»». Ռուզաննա Մալխասյան
ՀՀԿ անդամ, գործարար Ռուզաննա Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «✔️Հայաստանի համար միջազգային գործընկերների հետ տնտեսական համագործակցության զարգացումը ներքին և արտաքին խնդիրների լուծման կարևոր միջոց է։ Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության հիմքերն ամուր են, իսկ հեռանկարները՝ լայն։ Երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը ժամանակի միտումն է։ Կողմերի միջև բացակայում է աշխարհաքաղաքական կամ հիմնարար շահերի բախումը: Չինաստանի տնտեսության արագընթաց զարգացումն ու հսկայական սպառողական շուկան ոչ միայն խթանում են Հայաստանի տնտեսական զարգացումը, այլ նաև նպաստում են նրա ինտեգրմանը տնտեսական գլոբալացման գործընթացին:
✔️2022թ. Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1,758 միլիարդ ԱՄՆ դոլլար, Հայաստանից արտահանվել է 370 միլիոն դոլլար արժողությամբ ապրանք, և ներմուծվել 1,388 միլիարդ դոլլար արժողությամբ ապրանք։ 2023թ. Հայաստանից արտահանումը կազմել է մոտավոր 425 միլիոն ԱՄՆ դոլլար, իսկ ներմուծումը մոտավորապես 1,702 միլիարդ ԱՄՆ դոլլար, կրկին անգամ ունենալով բացասական ցուցանիշով ապրանքաշրջանառություն՝ 1,277 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Հայաստանից Չինաստան չիրացված արտահանման պոտենցիալը կազմում է 563 միլիոն ԱՄՆ դոլլար, որի մեջ առաջնային դիրք են զբաղեցնում պղինձը`288 միլիոն ԱՄՆ դոլլար, չմշակված ոսկին` 140 միլիոն ԱՄՆ դոլլար և գինի 38 միլիոն ԱՄՆ դոլլար, ինչը էապես կնպաստի ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացմանը, աղքատության կրճատմանը, Հայաստան-Չինաստան դրական ապրանքաշրջանառության հաստատմանը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր , չօգտագործված հողերի մշակմանը, համատեղ ապրանքատեսակների ստեղծմանը, Հայաստանի ներսում մանրածախ առևտրի թվի ավելացմանը՝ ի շնորհիվ նոր աշխատատեղերի:
ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՉԻՆԱՍՏԱՆԸ
✔️ Չինաստանի տնտեսությունն ամուր է և ունի հսկայական ներուժ։ Զարգացման երկարաժամկետ դրական միտումը շարունակական է: Բաց Չինաստանը գրկաբաց ընդունում է աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին արագ զարգացումը խթանելու համար։ Չինաստանը հարուստ փորձ է կուտակել աղքատության դեմ պայքարի և ընդհանուր բարգավաճման հասնելու գործում, ինչը արժանի է ուշադրության, իսկ Հայաստանի համար ուսումնասիրության կարևոր առարկա է։
☑️ Չինաստանի իրական տնտեսական աճի տեմպը 2023թ. կազմել է 5.2%՝ գերազանցելով կառավարության սապսումները դրական վերելքով։
☑️ 2023թ. Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 126 տրիլիոն չինական յուան, որը 5 տրիլիոնով ավել է 2022թ. ՀՆԱ-ից։
☑️ 2023թ. էապես աճել է արդյունաբերությունը՝ գրանցելով 4.6% աճ, որի մեջ 54% աճ ապահովել է արևային պանելների արտադրությունը։
☑️ 2023թ. ընթացքում ավտոմեքենաշինությունը հատեց կարևորագույն սահմանը՝ սպառելով 30 միլիոն հատ ավտոմեքնա, որից 9,5 միլիոնը էլեկտրական մեքենաների վաճառքին է բաժին ընկնում՝ 31,6%: 57,9% կազմել է չինական մեքենաների արտահանման աճը, որը քանակական առումով կազմում է մոտ 5 մլն մեքենա, որի մեջ 1.2 մլնը բաժին է ընկնում էլեկտրոմոբիլներին։
☑️ 2022թ. ընթացքում Չինաստանի զուտ արտահանումը կազմել է $ 877,603 միլիարդ ԱՄՆ դոլլար, իսկ արտահանումը 3,59 տրիլիոն ԱՄՆ դոլլար, իսկ 2023թ. արտահանումը կազմել է 3,39 տրիլիոն ԱՄՆ դոլլար, իսկ զուտ արտահանումը 829,396 միլիարդ ԱՄՆ դոլլար: Այսպիսով կարող ենք փաստել, որ Չինաստանի տնտեսությունը այն եզակի տնտեսություններից է, որն ունի դրական ապրանքաշրջանառություն ամբողջ աշխարհի նկատմամբ։ Այսօր Չինաստանը համարվում է ամենա նորագույն տեխնոլոգիաներով հագեցած երկիրը, որն ունի 330 000 և ավել նորագույն տեխնոլոգիաներով գործող կազմակերպություններ։ Չինաստանի ժողովդրի 98.6%-ը իրեն զգում է անվտանգ իր երկրի ներսում։
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
✔️ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը այն երկիրն է, որը 2013-2019թթ. ընթացքում դուրս բերեց աղքատությունից 82.39 միլիոն քաղաքացու՝ հասցնելով աղքատության շեմը 10.2%-ից մինչև 1.7%: 2021թ. Չինաստանի գյուղաբնակ 98.99 միլիոն ժողովուրդ հաղթահարեց աղքատության շեմը։ ՉԺՀ կառավարությունը՝ նախագահ Սի Ցզինպինի գլախավորությամբ արմատախիլ արեց հազարմյակներ շարունակվող աղքատությունը Չինաստանում և դրանով իր հսակայական ներդրում ունեցավ աղքատության մակարդակը ամբողջ աշխարհում կրճատելու մեջ։
✔️ Հատկանշական է, որ ՉԺՀ կառավարությունը՝ իշխող Կոմունիստական Կուսակցության գլխավորությամբ մշակեց և իրագործում է այնպիսի ծրագրեր, որոնց շնորհիվ ՉԺՀ տնտեսության զարգացման հիման վրա հնարավոր դաձավ զարգացնել սեփական երկրի առողջապահությունը, բարձրացնել ժողովդրի կրթական մակարդակը և ստեղծել տրանսպորտային արագ հեռահաղորդակցություն գյուղերի և քաղքների միջև՝ բարձրացնելու համար նաև ժողովրդի կենսամակարդակը։ 2013թ. ընթացքում 12.56 միլիոն ընտանիք դուրս բերվեց աղքատությունից, որը կազմում էր ընդհանուր աղքատության 42.4%-ը՝ ստանալով անվճար բժշկական օգնություն պետությունից։ 2021թ. ընթացքում Չինաստանի կառավարությունը տրամադրել է 914,807 միլիարդ Յուան՝ 128,443 միլիարդ ԱՄՆ դոլլար առողջապահության ապահովագրության համար։
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՅՈՒՂԵՐԻՑ ՄԻՆՉև ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
✔️ Չինաստանի կառավարության ռազմավարությունն է, որպես ընդհանուր բարգավաճման ջատագով, զարգացնել և խրախուսել խոշոր և միջին ձեռնարկությունները, ստեղծել ճանապարհաշինական ընկերություններ՝ գյուղական շրջանները քաղաքներին կապելու և ռազմավարական ճանապարհներ կառուցելու առաքելությամբ՝ նպաստելու համար Չինաստանի ներքին զբոսաշրջության արդյունաբերության զարգացմանը, օգնելու գյուղի բնակիչներին նվազեցնել աղքատությունը և նրանց հնարավորություն տալ բացել փոքր հյուրանոցներ, ինչպես նաև ավելացնել ֆերմերների եկամուտը՝ տեղում և օնլայն հարթակներում արտադրված բարիքները սպառելու միջոցով: Վերջին 10 տարիների ընթացքում կառուցվել են ավելի քան 300,000 կամուրջներ, որոնք կապում են գավառները, քաղաքները, գյուղերը և մայրուղիները: 2019 թվականին շահագործման է հանձնվել Չենդու-Գույչժոու 648 կիլոմետրանոց արագընթաց երկաթգիծը, որը կապում է հարավարևմտյան և արևմտյան առափնյա շրջանները։ Վերջին 10 տարիների ընթացքում Չինաստանը կառուցել է այնքան ճանապարհ, որքան Եվրոպան և Միացյալ Նահանգները միասին վերցրած կես դարում:
✔️ Չինաստանի կառավարության կողմից ստեղծված խոշոր ճանապարհաշինական ընկերությունների գործունեությունը, որոնք տարեկան մոտավորապես 140 000 – 145 000 կմ ճանապարհ են կառուցում Չինաստանում՝ ապացույցն են այն փաստի, որ Չինաստանի կառավարությունը զարգացնում է տնտեսությունը ի հաշիվ համընդհանուր բարգավաճման՝ գյուղերից մինչև քաղաք, ճանապարհաշինությունից մինչև գյուղացիներին ընձեռնված հնարավորություն օնլայն հարթակներում գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվելը։
✔️ 128 000 գյուղերում կառավարությունը զարգացրել է անասնապահությունը, այգեգործությունը, տուրիզմը, հագուստի արտադրությունը, հողագործությունը՝ ըստ գյուղի զբաղեցրած դեմոգրաֆիական դիրքի, հասանելի ռեսուրսների և առավելությունների։ Չինաստանի կառավարությունը հնարավոր դարձրեց ֆերմերների արտադրության սպառումը օնլայն խոշոր հարթակներում՝ Alibaba, Amazon, JD.com, Taobao, Pinduoduo – 2023թ. վերջին ութ ամիսների ընթացքում օնլայն վաճառքների թիվը աճել է 48%-ով, գերազանցելով մինչ քովիդյան 2019թ. ցուցանիշները, որի շրջանառությունը կազմել է 13,8 տրիլիոն չինական յուան, որը հավասար է 2 տրիլիոն ԱՄՆ դոլլարի։
«ԳՈՏԻ և ՃԱՆԱՊԱՐՀ» ՄԵԳԱՆԱԽԱԳԻԾ
✅Չսահմանափակվելով միայն սեփական երկրի վերակառուցմամբ և զարգացմամբ՝ 10 տարի առաջ, Չինաստանի կառավարությունը՝ նախագահ ՍԻն Ծինփինի գլխավորությամբ, ձեռնամուխ եղավ նո՛ր «Գոտի և Ճանապարհ» մեգանախագծի հիմնադրմանը, որի առաքելություն է ստեղծել մեկ ընդհանուր ցամաքային ճանապարհ, որը կմիավորի Չինաստանը Եվրոպայի հետ և հիմք կդնի Եվրազիական առևտրա-տնտեսական նոր մասշտաբային մոդելի վերակառուցմանը։ «Գոտի և Ճանապարհ» մեգանախագծի շնորհիվ կզարգանա ոչ միայն Չինաստանի և Եվրոպայի միջև տնտեսականա հարաբերությունները և տուրիզմը, այլ նաև Կենտրոնական և Միջին Ասիայի երկրների և բոլոր այն երկրների, որոնք կդառնան այս ճանապարհային քարտեզի մի մասնիկը, քանի որ սա իրական հնարավորություն է նորամուծությունների ձեռք բերման և երկրների միջև առևտրաշրջանառության բարձրացման։ Տրանսպորտային միջանցնքների այս մեգանախագիծը՝ ճանապարհների և երկաթգծերի կառուցմամբ՝ պետք է միացնի իրար Ավստրալիան և Ինդոնեզիան, ամբողջ կենտրոնական և արևելյան Ասիան, Եվրոպան, Աֆրիկան և Լատինական Ամերիկայի միջոցով պետք է դուրս գա դեպի ԱՄՆ։
✅ Եվրազիական ցամաքային այս վիթխարի կամուրջի կառուցումը եթադրում է ընդլայնվել՝ կառուցելով երկաթգծային ճանապարհներ, որոնք կմիացնեն անդրմայրցամաքային ուղիները դեպի Իրան, Հնդկաստան, Մյանմա, Թաիլանդ, Պակիստան, Նեպալ, Աֆղանստան և Մալազիա, Հարավարևելյան Ասիայի և Անդրկովսկասի այլ շրջանները՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ Երթուղին ներառում է Մարմարայ թունելը Բոսֆորի նեղուցով, լաստանավային անցումներ Կասպից ծովով (Ադրբեջան-Իրան-ԹուրքմենստանՂազախստան) և Հյուսիս-Հարավ միջանցքը:
✅ Ամենահամեստ գնահատակններով «Գոտի և Ճանապարհ» մեգանախագիծը կընդգրկի 4,4 միլիարդ մարդ, գրեթե երկրագնդի բնակչության կեսը։
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԶԱՐԳԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
✅Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և տարածաշրջանում գոյատևման շահերից է բխում դառնալ «Գոտի և Ճանապարհ» մեգանախագծի մի մասնիկը՝ համագործակցելով միայն ու միայն Չինաստանի կառավարության հետ, քանի որ Չինաստանն է կառուցում ամբողջ ճանապարհը և Չինաստանը պատրաստ է ստանձնել առաջնորդությունը այն երկրների շրջանում, որոնք փնտրում են Արևմուտքի կողմից առաջնորդվող աշխարհակարգին այլընտրանք հանդիսացող զարգացման ուղիներ։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում՝ Հայաստանի համար ամենաստարտեգիական որոշումը կլինի միանալ այս նախագծին և ունենալ նոր երկաթգծային ճանապարհ դեպի Իրան։
✅ Չինաստանի հետ համագործակցության միայն մեկ ճյուղը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության իրական զարգացմանը։
✅ Այսօր, Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ուղղակի անհրաժեշտություն է, իսկ չինական շուկա ելքը՝ արդյունաբերության զարգացման հնարավորություն և գլոբալ շուկայում հայկական ապրանքատեսականու ուրույն տեղ զբաղեցնելու երաշխիք։
✅ Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների (պղինձ, չմշակված ոսկի և ալկոհոլային պրանքներ) ցանկին կարող ենք ավելացնել միսը և թռչնամիսը՝ համապատասխան տնտեսական համաձայնագրեր ստորագրելու դեպքում, ինչպես նաև առավել կարճ և ապահով ճանապարհ՝ երկաթգծի տեսքով, օդային բեռնափոխադրման տեսքով, կամ այլընտրանքային այլ ճանապարհ, որը կանցնի Իրանով, կամ կմիանա ՌԴ երկաթգծին։
✅ Չինաստանի հետ սերտ համագործակցությունը նաև հնարավորություն կտա զարգացնել տուրիզմը երկու երկրների միջև, հիմնել կանոնավոր օդային չվերթներ, ներկայացնել Չինաստանի մշակույթը Հայաստանում, ինչպես նաև հայ ուսանողներին հնարավորություն ընձեռել ստանալ կրթություն Չինաստանում։
✅Կարծում եմ, կարևոր է, որ հայ գործարարները հաճախ մեկնեն Չինաստան համագորցակցություն հաստատելու նպատակով, քանի որ դա է Հայաստանի տնտեսական զարգացման և իրական տնտեսական աճն ապահովելու երաշխիքը»։