
Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 29-ի ժամը 08:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի՝ Աղայան, Ե.Չարենցի, Աբովյան, Կամոյի, Ազատամարտիկների փողոցների, Նշավան, Դիմիտրով, Դալար, Արաքսավան, Մրգավետ, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ գյուղերի, Բյուրավան գյուղի՝ մասնակի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: