Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար. Ղազախստանի փոխարտգործնախարար

Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ վերաբերյալ հայտարարություններին, ըստ որի՝ ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

«Կա հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի դադարեցնելու մասին. որքան գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու համար։ Այսինքն, դե յուրե չի դադարեցնում անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- ասել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

«Կազմակերպությունն, իհարկե, շարունակում է իր գործունեությունը, եթե նույնիսկ որոշ երկրներ դադարեցնում են իրենց մասնակցությունը։ Իսկ կազմակերպությունը ստեղծող պայմանագրում բոլոր պայմանները նշված են ինչպես նոր անդամների մուտքի, այնպես էլ գործող անդամների դուրս գալու համար։

Այս պահին, ևս մեկ անգամ կրկնում եմ, որքան գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել կազմակերպությանը իր մասնակցությունը կասեցնելու համար»,- հավելել է Վասիլենկոն։

Տեսանյութեր

Լրահոս