Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Գյոքայ Աքբուլութը հարցում է հղել երկրի կառավարությանը՝ պարզելու համար, թե Գերմանիայի քաղաքացիներից կամ այդ երկրում բնակության իրավունք ունեցողներից քանիսը ազատազրկման կամ երկրից դուրս գալու արգելքի պատճառով չի կարողանում հեռանալ Թուրքիայից։
ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ սահմանային միջադեպերը պատահական չեն. դրանք ճնշման միջոցներ են, որպեսզի հասարակության շրջանում գեներացվի անհանգստություն, լարվածություն, վախ, որպեսզի իշխանությանը շուտ տրվի համաձայնություն՝ «խաղաղության դարաշրջան» բացելու համար:
Զելենսկին այցելել է Միացյալ Նահանգներ և սեպտեմբերի 1-ին հանդիպելու է նախագահ Բայդենի հետ:
Ռուսաստանի բնակչությունն առանձին գնահատումներով այժմ կարող էր հասնել 500 միլիոնի, եթե 20-րդ դարում չլիներ երկրի երկու կազմալուծումը: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին հայտարարել է «Օկեան» Համառուսաստանյան մանկական կենտրոնում դպրոցականների հետ կայացած հանդիպմանը։
Նիգերիայի հյուսիս-արևմուտքում՝ Զամֆարա նահանգում զինված խմբավորման անդամները հարձակվել և առևանգել են դպրոցում գտնվող ավելի քան 100 աշակերտների ու մի քանի ուսուցիչների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմամբ, «Ջերմ ընդունելություն» գործողության շրջանակներում այն բոլոր տարհանված աֆղանցիները, որոնք բրիտանացի զինվորականների հետ համագործակցել են նաեւ Աֆղանստանում, կկարողանան Մեծ Բրիտանիայում մնալ առանց ժամանակային սահմանափակումների:
Լուկիանովի կարծիքով, սրանք երեք ուղղություններ են, որոնք պատերազմից հետո անընդհատ խանգարում են միմյանց առաջ շարժվել մեկ կոնկրետ ուղղությամբ՝ այս դեպքում, օրինակ, եռակողմ հայտարարությունների իրագործման:
«Թալիբան» շարժումը նշանակել է իր կողմից չվերահսկվող միակ նահանգի՝ Փանջշերի նահանգապետին: Այդ մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների ղեկավարության ներկայացուցիչ Ամիր Խան Մութաքիին։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 31-ին խոստացել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները «բարձր գին» կվճարեն իրենց հանցագործությունների եւ ահաբեկչական գրոհներ համար:
Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը ձեւավորում է իր կառավարությունը, արդեն հայտնի են առաջին նշանակումները: Այդ մասին սեպտեմբերի 1-ին հաղորդել է Khaama լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով շարժման աղբյուրներին:
Պերուում ավտոբուսի անդունդն ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 33-ի: Այդ մասին հաղորդել է Andina գործակալությունը՝ վկայակոչելով ճանապարհային ոստիկանության ղեկավար Էլիաս Լոսադային։
«Թալիբան» շարժումը մտադիր է վերացնել Փանջշերում գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի գործող առաջնորդ Ահմադ Մասուդին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Տաջիկստանում այդ երկրի դեսպան Մուհամադ Զոհիր Ագբարը։
Ղազախստանի Ժամբիլի մարզի ակիմ (նահանգապետ) Բերդիբեկ Սափարբաեւը որոշում է ընդունել Բայզակի շրջանի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին, որտեղ ռազմական պահեստում տեղի են ունեցել հրդեհ եւ զինամթերքի պայթյուններ, որոնց արդյունքում եղել են մարդկային զոհեր:
Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստել է իր չափահաս քաղաքացիների 70 տոկոսին: Օգոստոսի 31-ին այդ մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգի իշխանությունները կարգադրել են փակել դպրոցները դենգե եւ անհայտ տենդի բռնկման պատճառով: Այդ մասին հաղորդել է Hindustan Times հրատարակությունը։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը երկուշաբթի օրը Ադրբեջան մեկնող ամերիկացիներին կոչ է արել չեղարկել իրենց ուղևորությունները՝ COVID-19 դեպքերի կտրուկ աճի պատճառով։
Նրա խոսքով՝ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Աֆղանստանում կայունություն հաստատվի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր ցանկանում են նույնը
«Այսօր մենք Թուրքիայի կնքահայրը լինելու կարիքը չունենք, բայց բարիդրացիութունն այլ է, բարեկամությունը՝ այլ: Թուրքիայի հետ բարեկամություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ թուրքն ինքը բարեկամական մերձեցում կունենա Հայաստանի հետ, Ցեղասպանության փաստի ընդունմամբ: Եթե հրաժարվենք պահանջատիրությունից, դա կլինի բացարձակապես սխալ»,- նկատեց Բագրատ Էստուկյանը:
Deutsche Lufthansa AG-ի գլխավոր տնօրեն Կարստեն Շպորը հայտնել է, որ ավիաընկերությունը ցուցանիշների վատթարացման է պատրաստվում առաջիկա ձմռանը՝ կորոնավիրուսով վարակումների թվի հերթական աճի եւ ավիափոխադրումների անկման ֆոնին։
Կալիֆոռնիայի Էլ Դորադոյի օկրուգում «Քալդոր» հրդեհը հանգեցրել է շուրջ 30 հազար մարդու տարհանման: Այդ մասին ասված է նահանգապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վարում է պաշտպանական քաղաքականություն եւ չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Միր-24» հեռուստաալիքի եթերում։
Լեհաստանի կառավարությունը կարգադրություն է արել Բելառուսի հետ սահմանի տարածաշրջաններում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
ՌԴ ԱԳՆ-ում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները, որի արդյունքներով նրանք հանդես են գալիս մամուլի ասուլիսով:
Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
«Թալիբան» արմատական շարժման անդամները կատարում են Քաբուլի միջազգային օդանավայանի տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում այն բանից հետո, երբ երկրից հեռացան վերջին օտարերկրացի զինվորականները, որոնք պատասխանատու էին օդային նավահանգստի աշխատանքի համար:
ԱՄՆ-ը շարքից հանել է Աֆղանստանում թողած ռազմական սարքավորումը, այն չի կարող կրկին օգտագործվել: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին։
Օտարերկրյա բոլոր զինվորականները հեռացել են Աֆղանստանի տարածքից, այժմ երկիրը լիովին գտնվում է «Թալիբան»-ի վերահսկության ներքո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է շարժման քաղբյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նայիմը։
Ուկրաինայից մի խումբ զբոսաշրջիկներ ձնահյուսի ներքո են հայտնվել Հյուսիսային Օսիայի Կազբեկ լեռան վրա, ականատեսը կարողացել է փրկել մի կնոջ:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումն ավարտել է կոնսուլտացիաները երկրի նոր կառավարության շուրջը: Օգոստոսի 31-ին այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեան քաղաքի իշխանությունները թալանի դեպքեր են գրանցել «Իդա» փոթորկից հետո, ոստիկանությունը հատուկ խմբեր է կազմել կողոպուտի դեմ պայքարելու համար: Այդ մասին Նոր Օռլեանի ոստիկանության դեպարտամենտը հաղորդել է Twitter-ի իր էջում: