
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում ռազմական հակամարտությունը «կտրուկ ավարտելու» հավանականության մասին

Իսրայելի զինված ուժերի հրամանատար Հերցի Հալևին հայտարարել է, որ Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հետ հակամարտությունը «կտրուկ ավարտվելու» հավանականություն կա։
«Երկրի հյուսիսում կտրուկ կտրուկ ավարտի հնարավորություն կա: Մենք ամբողջությամբ վերացրել ենք «Հըզբոլլահ»-ի բարձրագույն հրամանատարական համակարգը»,- տեսաուղերձում հայտարարել է Գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին։
«Եվ եթե մենք ոչնչացնենք Հյուսիսային Գազայի բրիգադը, դա ևս մեկ կործանում կլինի… Ես չգիտեմ, թե ինչի ենք հանդիպելու վաղը։ Այս ճնշումը մեզ նվաճումների է մոտեցնում»,- հավելել է նա՝ նկատի ունենալով պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը։