Mr.Beast-ը հայտնի է դարձել իր լայնածավալ մարտահրավերներով, բարեգործական միջոցառումներով և խոշոր դրամական մրցանակաբաշխություններով։
Նշվում է, որ այցի շրջանակներում Լավրովը հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և երկրի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ։
Նշվում է, որ երկու պաշտոնյաները քննարկել են Հորմուզի նեղուցում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հաստատել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 14-ին։
Շարիֆի խոսքով՝ կողմերը խաղաղության համաձայնագրին այժմ ավելի մոտ են, քան երբևէ։ Նա նշել է, որ փաստաթղթի վերջնական հաստատումից անմիջապես հետո Պակիստանը պատրաստվում է կազմակերպել դրա էլեկտրոնային ստորագրումը, իսկ հաջորդ շաբաթ նախատեսվում են տեխնիկական մակարդակի բանակցություններ։
«Ֆիդես» կուսակցության համագումարի ընթացքում 737 պատվիրակից 729-ը կողմ է քվեարկել 62-ամյա քաղաքական գործչի վերընտրվելուն։
Մեկ այլ փաստաթղթում նկարագրվում է մի ամերիկացու պատմություն, ով Բաքվից Թբիլիսի ընթացող գնացքից նկատել է կործանչի չափերով եռանկյունաձև օբյեկտ:
Վերջին տվյալներով՝ այս երկրում արձանագրվել է Էբոլայով վարակման շուրջ 670 դեպք և ավելի քան 130 մահ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը (MoU) «երբեք այսքան մոտ չի եղել»։
Դեպի ծով ելք չունեցող Ղրղզստանն իրականացնում է ենթակառուցվածքային խոշոր նախագիծ, որը նրան հասանելիություն կապահովի դեպի Կասպից և Սև ծովեր։
Էվիանում կայանալիք G7-ի գագաթնաժողովը, Politico-ի տվյալներով, պետք է անցկացվեր հունիսի 14-ից 16-ը, սակայն այնուհետև այն մեկ օրով առաջ է տեղափոխվել։
Այսօր հարցի գինը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն այս խորհրդարանում ունենալու է 65, թե՞ 60 մանդատ։ Ընտրություններն ամբողջությամբ կեղծված են, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսուհետև ոչ լեգիտիմ է։ 2026 թ․-ին ժողովուրդը չի՛ ընտրել Նիկոլ Փաշինյանին, նա կեղծարար է, ուզուրպատոր, իշխանություն յուրացնող։ Լեգիտիմություն այլևս գոյություն չունի։ Այսինքն, այս ճգնաժամի իրական պատասխանը պետք է լինի Ազգային ժողովի ընտրությունների անվավեր ճանաչումը և նոր ընտրությունների անցկացումը։ Սա միակ ելքն է, որը կարող է մեր ազգին լեգիտիմության բերել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Նորին մեծություն թագավոր Չարլզ Երրորդի պաշտոնական ծննդյան օրվա առիթով։
«Վերջերս հրապարակվեցին տեղեկություններ դեռևս 1996 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ գործակալ լինելու մասին։ Արշակ Կարապետյանն էր հրապարակել, եթե չեմ սխալվում։ Դեռևս 1996 թվականին հատուկ ծառայությունները բնութագրել են նրան, որ ամեն հոդվածի համար նա կարող է ստանալ 300-500 դոլար, և որպես անհատականություն բնութագրել են՝ «փառամոլ, սկզբունքներ չունեցող, ագահ անձ»։ Սա 1996 թվականին Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների բնութագիրն է։ Ես չէ, որ տալիս եմ այդ բնութագիրը, և հիմա Դուք փորձում եք Նիկոլ Փաշինյանին ասել, որ նա էլ է փակուղո՞ւմ հայտնվել՝ Ադրբեջանի ցանկությունները կատարելու։ Ոչ, բացարձակ որևէ փակուղում չի հայտնվել»,- հավելեց Թաթուլ Պետրոսյանը։
Ամերիկյան պատվիրակության հետ հանդիպել է նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը: Կողմերն ուսումնասիրել են երկու երկրների միջև ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները՝ համաձայն ռազմավարական գործընկերության մասին խարտիայի:
Հորմուզի նեղուցն արդեն 3 ամիս է` արգելափակված է, սակայն նավթի գները մեկ բարելի դիմաց 100 դոլարի նշագծից ցածր են մնում:Պատճառներից մեկը ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրերի մոտալուտ կնքման ակնկալիքն է, սակայն կան նաև այլ պատճառներ։ Այդ մասին նշված է «Oilprice.com» հարթակի հրապարակման մեջ։
Հարկ է առանձնացնել երկու բան՝ քվեարկությունը և այն ամենը, ինչը նախորդել է դրան։
Ռուսաստանում շարունակվում է վառելիքային մասշտաբային ճգնաժամը, որը հրահրվել է նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ) անօդաչու թռչող սարքերի պարբերական հարվածներով և պահանջարկի սեզոնային աճով։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո իշխող ուժին հաղթանակի կապակցությամբ օպերատիվ շնորհավորող երկրների ցանկում է նաև Իսրայելը:
Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին՝ նախապես կոչ անելով տարհանել այդ հատվածի բնակիչներին: Հարվածներ են հասցվել նաև Էն Նաբաթիայի մոտակայքում գտնվող գյուղերին։
Ի դեպ իրերի նման կերպ ներկայացնելուն մեծապես նպաստեցին ապրիլի 1-ի Փաշինյան-Պուտին դիալոգը և դրան հաջորդած Ռուսաստանի սանկցիաները։
Այս մասին նշված է Հնդկաստանի վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Ըստ դատարանի հրահանգի՝ կառավարությունը պետք է 21 օրվա ընթացքում տեղը վերադարձնի բոլոր հեռացված նյութերը՝ Միացյալ Նահանգների 250-ամյակի նախաշեմին։
Երևանում հունիսի 12-ին անցկացվել է տոնական ընդունելություն՝ նվիրված Ռուսաստանի օրվան։
Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։
Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ, գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ համաձայնագրին։
Մայիսի 8-ին Դուկոնո հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել էր առնվազն երկու մարդ, ևս մեկը անհետ կորել էր։ Հրաբուխը գտնվում է Խաղաղ օվկիանոսի և Ավստրալիայի տեկտոնական սալերի հատման կետում։
Հրամանատարի այս հայտարարությունը տեղ է գտել գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդի և նրա որդու՝ Ամին Աբաս Ռաշիդի սպանության տարելիցի կապակցությամբ հղված ուղերձում։ Նրանց հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Դեզֆուլ քաղաքում։
Այս ձախողված փորձից հետո Իրանն էլ ավելի է ուժեղացրել իր միջուկային օբյեկտների անվտանգությունը: Վերջին շաբաթներին իրանցիները մասնակիորեն փլուզել են թունելները և ականապատել այնտեղ տանող մուտքերը: Ըստ միջազգային փորձագետների՝ հենց այդտեղ է պահվում զենքի արտադրության համար պիտանի շուրջ կես տոննա ուրանը:
Հաղորդվում է, որ վթարի պատճառը պարզելու համար ստեղծվել է հետաքննական հանձնաժողով։