ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Պաղեստինյան Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հուլիսի 20-ին հայտնել է, որ Խալիլ ալ-Հայյան ընտրվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Խալիլ ալ-Հայյան կփոխարինի Յահյա Սինվարին, որը 2024 թ. հոկտեմբերին սպանվել էր Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից։

Շարժումը մայիսի կեսերին հայտարարել էր, որ կանցկացնի ընտրություններ՝ նոր առաջնորդ ընտրելու համար։ Այդ ժամանակ տարածված հայտարարության մեջ շարժումը հաստատել էր, որ ընտրությունների արդյունքը չի որոշվել առաջին փուլով, ուստի երկրորդ փուլ է անցկացվել ավելի ուշ՝ համաձայն շարժման կանոնադրության և կանոնակարգի։

Ալ-Հայյան ծնվել է 1960 թվականին Գազայի հատվածում և ՀԱՄԱՍ-ի անդամ է դարձել դրա ստեղծումից՝ 1987 թվականից ի վեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031