Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի տոնակատարությունների ժամանակ իսպանական Սյուդադ Ռոդրիգո քաղաքում շատրվանի մասնակի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 13-ամյա դեռահաս է մահացել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Փլուզման հետևանքով ևս երկու մարդ վիրավորվել է։
Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց, որ ինչպես Իսպանիայի տարբեր շրջաններում, այնպես էլ 12 հազար բնակչություն ունեցող Սալամանկա նահանգում տոնում էին իրենց ազգային հավաքականի պատմական հաղթանակը։
Սյուդադ Ռոդրիգոյի քաղաքապետարանը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին։
«Ամբողջ քաղաքը սգում է այս կորուստը և իր վիշտն է կիսում անչափահասի ընկերների ու ընտանիքի հետ… Իսպանիայի ազգային հավաքականի՝ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության»,- ասվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 19-ին ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Իսպանիան 1-0 հաշվով հաղթանակ տարավ Արգենտինայի նկատմամբ՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով բաղձալի տիտղոսը։

