Ղազվինում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ և ուրբաթօրյա աղոթապետ Աբդոլքյարիմ Աբեդինին հրաժարական է տվել
Ղազվինում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ և ուրբաթօրյա աղոթապետ Աբդոլքյարիմ Աբեդինին հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը չի նշվում, բայց մեդիադաշտում կան ենթադրություններ, որ այն պայմանավորված է իրանա-ադրբեջանական լարվածությամբ:
Աբեդինին ավելի վաղ, ի պաշտպանություն Արդաբիլում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելիի, քննադատել էր Իլհամ Ալիևին` նրան անվանելով դավաճան, բռնակալ, ԱՄՆ և Իսրայելի վարձկան:
Օրերս ադրբեջանական կողմը, երբ Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին հրավիրել էր ԱԳՆ, դժգոհություն էր հայտնել նաև Աբեդինի հայտարարությունների առնչությամբ: