
Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով հունվարի 30-ին Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: