Բաժիններ՝

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Չինաստանի դեմ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրք է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրք է սահմանել: Նա այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ դա ռեկորդային գումար է։

«Ես Չինաստանի դեմ շատ էական մաքսատուրք եմ սահմանել՝ 600 միլիարդ դոլարի չափով։ Ոչ մի այլ նախագահ այդքան մաքսատուրք չի սահմանել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը  դեռ փետրվարի սկզբին հայտարարել էր Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին: Բացի այդ, Թրամփը սպառնացել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Եվրամիությունից ապրանքների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս