![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանը կարող է Բելառուսն օգտագործել որպես պլացդարմ Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա hարձակվելnւ համար․ Զելենսկի
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/zelenskiy_ls.jpg)
Ռուսաստանը կարող է Բելառուսն օգտագործել որպես պլացդարմ Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու համար, այս մասին Մյունխենի համաժողովում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մենք հստակ տեղեկություն ունենք, որ Ռուսաստանը պլանավորում է այս ամառ զորքեր ուղարկել Բելառուս՝ զորավարժությունների անվան տակ: Բայց դա ճիշտ նույնն է, ինչպես նրանք զորքեր մտցրեցին նախքան Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը երեք տարի առաջ:
Այս ռուսական ուժերը Բելառուսում կհարձակվե՞ն Ուկրաինայի վրա: Միգուցե ոչ: Կամ գուցե նրանք ձեզ համար են: Հիշեցնեմ, որ Բելառուսը սահմանակից է ՆԱՏՕ-ի երեք երկրներին։ Այն փաստացի դարձավ ռուսական ռազմական գործողությունների հարթակ»,- հայտարարել է Զելենսկին: