![](/banners/BeFunky-design.jpg)
Մենք ձգտում ենք հասնել երկարատև խաղաղության, այլ ոչ թե մի քանի տարի անց Եվրոպայում նոր հակամարտության․ Վենս
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/screenshot-2025-02-14-225139-770x_.png)
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակը ոչ միայն պատերազմը դադարեցնելն է, այլև Եվրոպայում երկարատև խաղաղություն հաստատելը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։
«Մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի, մենք ուզում ենք, որ սպանությունները դադարեն, մենք ձգտում ենք հասնել երկարատև խաղաղության, այլ ոչ թե մի քանի տարի անց Եվրոպայում նոր հակամարտության»,-ասել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան շարունակում են քննարկումները, որպեսզի կարողանան այդ կարևոր նպատակը կյանքի կոչեն։
«Մենք մի շարք լավ քննարկումներ ենք ունեցել այն մասին, թե ինչպես դրան հասնել միասին, և այդ քննարկումները շարունակվելու են առաջիկա օրերին, շաբաթներին և ամիսներին»,- նշել է նա։