Երբ հայտարարություններ են հնչեցնում աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխության ու Ռուսաստանին մեր երկրից դուրս շպրտելու վերաբերյալ, այդ մարդիկ գոնե գիտակցո՞ւմ են դրա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու սոցիալական հետևանքները։ Թեև եթե գիտակցեին, հազիվ թե նման հայտարարություններ հնչեցնեին։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ եթե Հայաստանի իշխանություններն ունեն ինֆորմացիա, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, ինչո՞ւ սահմանը չեն կահավորել:
Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ԱՄՆ-ը անցել է տարածաշրջանից ՌԴ դուրսբերման ինտենսիվ գործընթացի, որը համընկնում է Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական բարդ փուլի հետ:
«Այն, ինչ եղավ 20-րդ դարում, նույնությամբ՝ ավելի կատարելագործված եղանակով, կարող է կատարվել 21-րդ դարում՝ հատկապես, որ ունենք հասարակություն, որը շարունակում է փրկիչների փնտրտուքը՝ մոբիլիզացվելու և կռվելու փոխարեն»,- ասաց Մելքոնյանը։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը:
Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան սեպտեմբերի 20-ին գրավոր հարցում է ուղարկել Իսպանիայի կառավարությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
«Գյուղի հետևի հատվածում են կրակել, դեպի Սև լճի հատված։ Գյուղից այս ընթացքում որևէ բնակիչ դուրս չի եկել, ամեն ինչ նորմալ է, մարտական տրամադրությամբ, մեր բանակը կանգնած է»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ են վարել՝ քննարկելով լարվածությունը Հարավային Կովկասում: Այս մասին հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը:Այս մասին հայտնում են ՀԱՊԿ լրատվական ծառայությունից, առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կազմակերպության աշխատակիցներ:
Այս օրերին ակտիվորեն քննարկվում է՝ Հայաստանի համար արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական որ ուղղությունն է շահեկան՝ դեպի Ամերիկա՞, Արևմո՞ւտք, ՆԱՏՕ՞, թե՞ Ռուսաստան, ՀԱՊԿ:
Պատերազմ, անվտանգային մարտահրավերներ և անիշխանություն. Հովհաննես Ավետիսյան և Սաթիկ Սեյրանյան. ՈՒՂԻՂ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը նորից սրվել է։ Այսօր Ռուսաստանը չի կարող հենց այնպես գլխավորել գոտեմարտը. դա հաստատ կուժեղացնի հակառուսական տրամադրությունները Հայաստանում եւ չի ստիպի Ադրբեջանին գնալ ինչ-որ զիջումների։ Բայց Մոսկվայի լռությունը կօգտագործվի միայն տարածաշրջանում նրա մրցակիցների կողմից, գրել է ՄՀՄՊՀ-ի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Forbes-ի կայքում։
ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը դատապարտել է Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Էստոնիան, Լիտվան և Լատվիան փակեցին մուտքը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, Ստամբուլը կարևոր նշանակություն ձեռք բերեց վերջիններիս համար՝ որպես արևմտյան շրջագայության համար տարանցման կարևոր ուղի։
Ռուսական Առաջին ալիքի «Время покажет» հաղորդաշարի հաղորդավար Անատոլի Կուզիչովը եթերում ներողություն է խնդրել նախորդ եթերի ժամանակ իր թույլ տված սխալի համար, որի ընթացքում նա հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական վերջին բախումները տեղի են ունեցել ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքում, այլ Լեռնային Ղարաբաղում:
ՀԱՊԿ-ից դուրս գալու աղմուկը քաղաքական «բազառի» էլեմենտ է. Վիգեն Հակոբյան և Սաթիկ Սեյրանյան. ՈՒՂԻՂ
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովն անդրադառնալով Փելոսիի հայաստանյան այցին և հայտարարություններին, մասնավորապես՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ասաց, որ սա դեռևս չի նշանակում, որ Փելոսիի արտահայտած դիրքորոշումն ունի նաև Միացյալ Նահանգների կառավարությունը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԻԳԿՎ) կոչ է արել Իրանի իշխանություններին՝ անցկացնել 22-ամյա Մահսա Ամինիի մահվան անաչառ հետաքննություն, որը սրտի նոպայից մահացել է ոստիկանական տեղամասում:
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Ուսումնական յուրաքանչյուր տարեսկիզբ ու տարեվերջ անդրադառնալով Վրաստանի կրթական, այդ թվում՝ հայկական դպրոցների թեմային
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում երկրում ստեղծված իրավիճակի, հնարավոր լայնածավալ պատերազմի, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի, Իրանից եկող ազդակների, Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կեցվածքի և այլ թեմաների շուրջ զրուցել ենք «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ:
Բաթումի Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 11 կիլոգրամ մարիխուանա փոխադրող 37-ամյա օտարերկրացի կնոջ:
Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այս հայտարարությունը դիտարկեց առկա ռազմաքաղաքական իրողությունների համատեքստում:
Ստեփանակերտում այսօր հանդիպեցի Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:
Ռուսաստանի Դաշնությունը կարող է ուղիղ թռիչքներ սկսել դեպի Կիպրոսի ինքնահթռչակ թուրքական հանրապետություն: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է թուրքական «CNN Turk» լրատվամիջոցը:
Զասը Հայաստանում կլինի սեպտեմբերի 20-25-ը։
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը սպանում էր հայ զինծառայողներին և անմարդկային վայրագությունների էր ենթարկում դիերը, նրանք սպանում էին նաև ռազմագերիներին՝ նկարահանում և տարածում էին։
Նշվում է, որ հանդիպման թեմաները եղել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը, առևտրատնտեսական հարաբերությունները և անվտանգության միջավայրն աշխարհում ու Կովկասյան տարածաշրջանում։
«Նոյեմբերին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենամյա գագաթնաժողով»,- ասել է Պուտինը: