Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կասպյան քաղաքական կենտրոնի կողմից կազմակերպված Caspian Connection համաժողովում, որին մասնակցել է Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում։

Նա նշել է, որ Ադրբեջանը վճռական է շարունակելու զարգացումը, որը նպաստում է տարածաշրջանի համար ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի կերտմանը, և շահագրգռված է տարածաշրջանից և նրա սահմաններից դուրս ներդրողների հետ համագործակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930