Փաշինյանն Ալիևին և Էրդողանին պետք է Հայաստանից նոր տարածքներ պոկելու համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը շատ էլ լավ հասկանում է Ադրբեջանի նպատակները՝ կապված Հայաստանի հետ, բայց հայ հանրությանը վաճառում է «խաղաղության» մասին խոսույթ, անհոգ ապագա, ուժեղ տնտեսություն։ Սա է վաճառում այն դեպքում, երբ Երասխում ադրբեջանական թիրախավորումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է թույլ չտալ Հայաստանի զարգացումը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին՝ Երասխի ուղությամբ ադրբեջանական ագրեսիայի մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանը շարունակում է խնդրի լուծման իր տրամաբանության մեջ մնալ, իսկ Հայաստանի իշխանությունը, ստելով հանրությանն ու տեղեկատվական տեռորի ենթարկելով մարդկանց, փորձում է առաջ տանել «խաղաղության»օրակարգ ասվածը, որի իրական նպատակը սեփական իշխանության պահպանությունն է։

«Հայաստանի իշխանությունը չի սպասարկում հայկական շահը, տեսեք,մի կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջաննինտենսիվացնում է թուրք-ադրբեջանական զորավարժությունները, դրանց համար ընտրվում են Տավուշի և Սյունիքի մարզերում ռազմական գործողությունների համար նպաստավոր եղանակային պայմանների ժամանակաշրջաններ, իսկ այս ամենի վրա Հայաստանի իշխանությունը աչք է փակում։ Ակնհայտ է նաև, որ Փաշինյանի իշխանության հավերժությունը երաշխավորված չէ. ամեն պահ կարող է իրավիճակ փոխվել։ Թուրքիան և Ադրբեջանը դա հասկանում են, ուստի նրանց զորավարժություններն ուղերձ են մեր հանրությանը, որ եթե փորձեք մի քիչ թպրտալ, ունենալու եք նոր պատերազմ։Փաստ է նաև, որ Փաշինյանն Ալիևի և Էրդողանի վերջնանպատակը չէ, Փաշինյանն Ալիևին և Էրդողանին պետք է Հայաստանից նոր տարածքներ պոկելու համար։ Պատերազմով վախեցնելու այս քաղաքականությունը նաև խաբեություն է:Գլոբալ մեծ պատերազմ հնարավոր է միայն հայկական շահը չպաշտպանող իշխանության դեպքում, մեծ պատերազմի վտագից կարելի է խուսափել՝ ազգային իշխանություն ունենալու դեպքում. իհարկե, կարող են լինել լոկալ մարտական գործողություններ, բայց միևնույն ժամանակ՝մեկ անգամ դրա միջով պետք է անցնել,ինչից հետո աղետալի պատերազմի հավանականությունը կզրոյացվի»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս