«4 տարվա այդ խաղաղության դարաշրջանի բլեֆը փլվել է, գոյություն չունի, և հիմա չգիտեն՝ ինչ օրակարգ ձևավորեն: Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը գոյություն չունի: Այդիսկ պատճառով, հեծանիվը դառնում է դարդ, ցավ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը։
«Նորերից որևէ մեկին մեր գրասենյակի պադվալում չեմ պահում։ Եթե ամեն մեծ-մեծ խոսացող 100 մարդ կարողանար հավաքել, շատ ավելի հեշտ կլիներ։ Բազկաթոռի վրա նստած չենք, մեր գործընկերները հայտնվել են բանտում, մինչդեռ, բազմոցին նստածներն ասում են՝ հարմար ընդդիմություն ենք, պետք է փոխել։ Ասել ու նորից կրկնում եմ՝ այս խորհրդարանական ընդդիմությանը փոխելու ամենահեշտ տարբերակն այդ ընդդիմությունից ավելի արդյունավետ աշխատելն է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են կարևորագույն մի թեմայի՝ Ալիևի շարունակական պահանջներին և այս վարչախմբի կողմից դրանք բավարարելուն։
«Սրանք աշխարհաքաղաքական և ռեգիոնալ տրանսֆորմացիաների հետևանքով առաջացած հակասություններ են, որոնք, չի բացառվում, որ խորանան։ Սակայն կարծում եմ՝ ամեն դեպքում ՀՀ-ում չպետք է դրա հետ հույսեր կապեն, ոգևորվեն, քանի որ ՀՀ-ի հետ կապված հարցերում երկու երկրները գործում են տանդեմով և այդ մասին հայտարարում են անընդհատ ռեժիմով»,- նկատեց նա։
Բորելը իր հերթին մտահոգություն է հայտնել լարվածության աճի և տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ սկսելու հնարավորության կապակցությամբ՝ հայտարարելով իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու Իրանի իրավունքի մասին:
«Հետ-առաջ՝ էլի պատերազմ լինելու է, խաղաղություն չի լինելու։ Էդ գյուղերը, որ տվեցին իրեն, էլի է պահանջելու, ու քանի որ նա եկել է մեր տերիտորիան՝ մեզ պիտի խփի։ Այս ղեկավարությունը ճիշտ չի. Հեն ա, թող Հայաստանը տան՝ պրծնեն»։
Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը առաջին կիսամյակում հասել է ռեկորդային՝ 1,9 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։
Ադրբեջանական մեդիայում և սոցցանցերի ադրբեջանական տիրույթներում օգտատերերը շարունակում են դժգոհել Անկարայից հնչող այն հայտարարություններից, որ «Ադրբեջանը Ղարաբաղում հաղթել է Թուրքիայի շնորհիվ»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է հրապարակել՝ կոչ անելով իր քաղաքացիներին ամենասեղմ ժամկետում լքել Իրանը:
Հարավային Կովկասում Ռուսաստան-հավաքական արևմուտք հակամարտությունը դրսևորվում է մասնավորապես հյուսիս-հարավ ու արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքների նկատմանբ իրենց հակառակ դիրքորոշումներով:
Ադրբեջանի զինված ուժերում զորավարժություններ են անցկացվել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարժանքների ընթացքում զինվորականներն «օգտագործելով գիշերային տեսողության սարքեր, կրակային դիրքեր գրավելով՝ մարտական պատրաստության վիճակի են բերել ռազմական տեխնիկան և հրետանային կայանքները»:
«Իշխանությունն ամեն ինչ «գիտի», ինձ համար ամենավտանգավոր մարդիկ նրանք են, որ ամեն ինչի պատասխանն ունեն իրենց գրպանում դրված և ամեն ինչի պատասխան կարող են ցանկացած պահի տալ։ Իշխանությունը լսելու ունակություն չունի, մոռացել է, որ Աստված տվել է երկու ականջ ու մեկ բերան, որ երկու անգամ շատ լսեն։ Սրանք գիտելիքի պահանջ չեն դնում, ՀՀ-ն դեգրադացնում են՝ ամբողջ գենոֆոնդով հանդերձ»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։
Մեր քաղաքացիների մի մասը մի օր պետք է գիտակցի, թե ինչ է նշանակում աջակցել Փաշինյանի «կառավարությանը»։
«Ես չգիտեմ, արդյո՞ք հայկական կողմը կմասնակցի COP-29-ին և, եթե մասնակցի՝ արդյո՞ք կբարձրաձայնի Արցախում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը ոչնչացնելու նրա քաղաքականության մասին։ Բայց մեկ բան հստակ է, որ այս ամենին պետք է արձագանքի Հայաստանը՝ պետական մակարդակով, բայց անկեղծ, այս հարցում այդքան էլ լավատես չեմ»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ «հայկական կողմի տեղադրած» ականների պայթյունից չորս մարդ է վիրավորվել, այդ թվում՝ Ադրբեջանի սահմանապած ծառայության զինծառայող։ Մյուսը երեք վիրավորները, հաղորդագրության համաձայն, սակրավորներ են։
Ցանկացած երկրից ձերբակալվածների հետ պետք է վարվել միջազգային իրավունքին համապատասխան։ Այս մասին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է օգնել Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու հարցում:
Գերիների հարցը զգայուն է, մարդասիրական, և շատ կարևոր է, որ տարբեր ոլորտի մասնագետներ խնդիրը պահեն ուշադրության ներքո։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի մոտ երկու շաբաթ առաջ կորոնավիրուս է հաստատվել։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի տան վրա 2 օտարերկրացի է եղել գրանցված:
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MİT) Անկարայում կազմակերպել է 7 տարբեր երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սոլվենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտերում գտնվող ընդհանուր 26 անձի փոխանակում։
Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից հայերին ուղղված նամակը
Փափազյանը կոչ է անում Հռոմի Պապին պարզաբանել Վատիկանի դիրքորոշումը:
Պետքարտուղարությունն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հնարավորությանը
Սպանություններից բացի, պարբերաբար դիվերսիաներ են եղել նաև Իրանի միջուկային օբյեկտների վրա:
2024 թվականի առաջին վեց ամիսներին 2.6 միլիոն ռուս զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա։ Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության այն 3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
«Թուրքիայի ինֆորմատիկայի հիմնադրամի» (TBV) կենտրոնական խորհրդի նախագահ Ֆարուք Էջզաջըբաշն անդրադարձել է Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամին:
Նիկոլ Փաշինյանը բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերվում է հենց այդ սկզբունքով, ինչի դիմաց ստանում է ամենահակադեմոկրատական մեթոդներով իշխանությունը պահպանելու և, միևնույն ժամանակ, «ժողովրդավարության խիզախ նվիրյալ» ներկայանալու թողտվություն։
Նշվում է, որ այդ համաձայնագրով Թուրքիան Մեծ Բրիտանիայից գնել է 12 հատ «C-130J Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ: Ընդ որում ինքնաթիռների ձեռք բերման շուրջ կայացած համաձայնությունը գաղտնի է պահվել:
«Հայաստանում դեպքերն այնքան արագ են զարգանում, որ մարդիկ մոռանում են ամբողջական պրոցեսը. հիշո՞ւմ եք Վալդայան ակումբում Պուտինի հայտնի ելույթը, երբ ասաց, որ սեղանին կա արևմտյան տարբերակը և ռուսականը, արևմտյան տարբերակը նշանակում է՝ Արցախի կորուստ: Ի վերջո, Վլադիմիր Պուտինի ասածը ճիշտ չեղա՞վ»: