«Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հիմք ծառայել ռուս և ուկրաինացի բանակցողների միջև». Պուտին
Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվաստոկոմում տեղի ունեցած Արևելյան տնտեսական ֆորումի ելույթի ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններին։ Պուտինը մասնավորապես նշել է. «Մենք երբեք չենք մերժել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները։ Բանակցությունների համար հիմք կարող է ծառայել ռուս և ուկրաինացի բանակցողների միջև Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված, սակայն այդպես էլ չիրականացված նախնական պայմանավորվածությունը։
Ըստ ՌԴ նախագահի՝ այդ մասին նախկինում բազմիցս ասվել է, Կիևում կառավարության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր խաղաղ համաձայնագիր գրեթե բոլոր պարամետրերի շուրջ, ամեն հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ավելին բանակցային թիմի ղեկավարը տորագրել էր այդ պայմանավորվածությունների տակ։
«Այո, որոշ հարցերի շուրջ ավելի շատ աշխատանք պետք է տարվի, բայց իրենց տված հավանությունը մնում է, փաստաթուղթ կա։ Ավելի ուշ Բորիս Ջոնսոնը եկավ։ Ինչպես հայտնի է, Բրիտանական կառավարությունը դա չի հերքում, այլ հաստատում է։ Ջոնսոնը եկավ և ուկրաինացիներին հրահանգեց կռվել մինչև վերջին ուկրաինացին»,-հայտարարել է Պուտինը։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցություններն ընթացել են 2022 թվականի գարնանը Ստամբուլում։