Բաժիններ՝

Մոսկվան դադարեցրել է Աբխազիային հատկացվող ֆինանսավորումը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան լրագրողներին ասել է, որ «Աբխազիայի առաջնորդ» Ասլան Բժանիան գտնվում է Մոսկվայում: Ըստ նրա՝ Բժանիան մի քանի հանդիպումներ կանցկացնի ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցով։

Շամբան հաստատել է, որ Մոսկվան սեպտեմբերի 1-ից դադարեցրել է Աբխազիայի ֆինանսավորումը։

«Եթե պատժամիջոցները պահպանվեն մինչև տարեվերջ, շատերը կտուժեն, մենք կմտածենք՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Շամբան։

Մեկնաբանելով Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների հարցը՝ Շամբան ասել է.

«Կարծում եմ՝ մեր շահերից է բխում, որ դրանք նորմալ զարգանան, ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կարող է Վրաստանին կոչ անել ճանաչել Աբխազիայի անկախությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30