Մեքենայում մահացած է հայտնաբերվել թուրքագետ Գևորգ Կալլոշյանը. նա հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի թարգմանիչն էր

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է կենտրոնի աշխատակից, բարձրակարգ թուրքագետ Գևորգ Կալլոշյանը։

«Գևորգը Հայաստանի օրինակելի քաղաքացիներից էր, հայրենիքի նվիրյալ, բարձրակարգ թուրքագետ և հրաշալի մարդ, ով երկար տարիներ անձնվիրաբար ծառայում էր մեր երկրին»,- նշված է ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ։

Գևորգ Կալլոշյանը մեքենայում մահացած էր հայտնաբերվել։ Նա հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի թարգմանիչն էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031