ԱՄՆ-ն ուժ կկիրառի Իրանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ նրանից սպառնալիք է տեսնում

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ուժի կիրառումն Իրանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ չի հանգել այն եզրակացությանը, որ այդ երկրից այլևս սպառնալիք չի բխում։ Այս դիրքորոշումն ամրագրված է ԱՄՆ վարչակազմի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված «Ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության» մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ «վճռական գործողությունները» շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի դադարել սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների համար։ Ամերիկյան վարչակազմն այդ գործողությունների շարքին է դասում 2020 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, նախորդ տարվա հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները, ինչպես նաև Իրանի դեմ պատերազմը։ Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի կենտրոնանալ Իրանին հովանավորող խմբավորումների դեմ ուղղված կինետիկ, հետախուզական և կիբերոլորտի գործողությունների վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031