Իրանում սգում են մայիսի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտգործնախարարի, Թավրիզի հոգևոր առաջնորդի և վթարված ինթնաթիռում գտնված այլ պաշտոնյաների ու անձնակազմի մահը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
1976 թվականի քարտեզները լինելու են հիմք բոլոր հատվածներում սահմանազատման համար: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, news.am-ի հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Հակառակ ամերիկյան շանտաժի՝ Հնդկաստանը վարում է անկախ տարանցիկ-լոգիստիկ քաղաքականություն՝ առաջնորդվելով ազգային շահերով:
Մոբիլիզացիայի և պատերազմական դրության մասին փոփոխված կանոնակարգը Թուրքիայի նախագահին լիազորություն է տվել՝ համապատասխան սպառնալիքների դեպքում հանրապետությունում ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու: Այս մասին ասվում է կառավարության պաշտոնական Resmi gazete-ում հրապարակված նոր օրենսդրության մեջ։
Անգամ այն մարդիկ, որոնք հայկական երկու պետություններին հասցրած այսքան աղետից հետո շարունակում են կուրորեն հետևել Հայաստանի այս իշխանությանը, պետք է այդ իշխանությանը հարց տան՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Ալիևը համաձայնել է նույն 1976 թվականի քարտեզով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ իրականացնել Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով և արդյո՞ք Ալիևը Հայաստանին է վերադարձնելու 2020 թվականից հետո Հայաստանի օկուպացրած տարածքները։
Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով:
«2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները։ Եվ ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»,-շեշտել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 4 տարի սա է փորձում այլաբանորեն բացատրել և հիմա ուղիղ խոսելու առիթ է ընձեռվել: Իհարկե, ՌԴ-ին առչվող նման ուղիղ մեղադրանքներ Փաշինյանը հնչեցրել է, այլ հարց է Բելառուսը:
«Անդրադառնալով Տավուշում տարվող այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման գործընթացին` փաստում ենք, որ թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային տարիներին Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին (այսինքն` Ադրբեջանի հետ չի ունեցել ընդհանուր սահման), եղել է սահմանամերձ բնակավայր:
«Մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»,-ասում էր Փաշինյանը 2023-ի սեպտեմբերի 22-ին։
«Այդ պայմանավորվածությունը չի կարող առաջ չգնալ: Կարող է դանդաղ գնալ, տեմպերը կարող են տարբեր լինել, բայց պետք է գնա առաջ, մենք չենք կարող անլրջացնել մեր ստորագրությունը»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ այսօր Ոսկեպարում, Կիրանցում, Բերքաբերում մեր պետության անկյունաքարերն են շարում, որի վրա պետք է կառուցվի պետություն, անվտանգություն, ազատություն, երջանկություն. «Այո, Լուկաշենկոն ճիշտ է ասել, ստեղս հասավ, մինչև կարողացա հասնել նրան, որ ինքը դա ասի հրապարակային»:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսին շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։
Ուշագրավ է, որ Խամենեիի այս խոսքերից, որոնք նույնիսկ բարդ է թերագնահատել Հայաստանի համար աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ամենածանր ժամանակահատվածում, հաշվի առնելով ՀՀ դաշնակիցների բացակայությունը, որևէ մեկը տեղ չի գտել ՀՀ իշխանությունների տարածած հաղորդագրությունում։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը, որոնք զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ժամանել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը, որոնք զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին` Ջենգիզ Էրին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականում երեկ հրապարակվել է մի հոդված, որը վերնագրված է «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին… Մեղքը գցելու են թուրքերի վրա»:
Իրանն ու Հայաստանը դժվար պահերին միշտ իրար կողքի են․ շնորհակալ ենք հայ ժողովրդից․ Իրանի դեսպանատան ներկայացուցիչ
ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը գրառում կատարեց ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Իրանագետ Վարդան Ոսկանյնաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամեն ինչից բացի, Իրանը պետականության հազարամյակների տևակսն ավանդույթ և փորձառություն ունեցող հինավուրց երկիր է, որի բյուրոկրատիան աշխարհում ամենակայացածներից է։
Իրանի նախագահի նահատակության նմանվող մահվան լուրն հենց սկզբից Իրանում առաջացրեց ազգային միասնություն, սակայն, ինչպես միշտ, նման իրադարձություններում, անմիջապես Իսրայելի քարոզչական և հոգեբանական գործողության կառույցների կողմից հոսքեր են ստեղծվել տարաձայնություններ առաջացնելու համար:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի Կոնգրեսի լսումների ժամանակ մեկնաբանել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ «հաշվի առնելով Ռաիսիի՝ որպես դատավորի և նախագահի ահավոր գործը, Իրանի ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կլինի առանց նրա»:
Վրաստանի կառավարությունը սուբսիդավորելու է Թբիլիսիից և Քութայիսիից ավիատոմսերը դեպի Գերմանիայի այն քաղաքներ, որտեղ Վրաստանի ֆուտբոլի հավաքականի մասնակցությամբ ընթանալու է Եվրոպայի առաջնությունը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստից առաջ հայտարարել է, որ խոսքը 3000 տոմսի մասին է։
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Նուման Քուրթուլմուշը թուրքական պետական «TRT Haber» հեռուստաալիքի եթերում խոսել է Ղազախստան կատարած այցի մասին:
Վաշինգտոնը կարող է Վրաստանին տրամադրել տնտեսական և անվտանգության մեծ փաթեթ, եթե Վրաստանի կառավարությունը դադարեցնի իր հակաարևմտյան հռետորաբանությունը և հետընթացը մարդու իրավունքների հարցում, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է ամերիկյան POLITICO պարբերականը:
Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական բուռն իրադարձությունները, այսպես կոչված, սահմանազատման ապօրինի գործընթացի ֆոնին ստվերեցին օրերս ԼՂ Իվանյան բնակավայրում տեղի ունեցած՝ Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները:
Ամերիկացի պաշտոնյաները Վրաստանի հետ խոսում են շանտաժի լեզվով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն է։
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը;
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային թռիչքների թիվը հետզհետե ավելանում է, չնայած երկրում ընթացող հակառուսական բողոքի ցույցերին։