«Գյուլենականների դեմ պայքարն ամենաթեժ փուլում է գտնվում, քանի որ օրական 50-100 մարդ է ձերբակալվում գյուլենականության մակարդակով։ Դա ընդգրկում է բնակչության և տնտեսական բոլոր բնագավառները՝ գումարած բանակը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Թուրքիայի զինված ուժերը զինվորների ու ռազմական տեխնիկա է տեղափոխել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանին սահմանակից թուրքական Քիլիս բնակավայր:
«Զաքիր Հասանովը աչքի է ընկնում դասակի հրամանատարից էլ ցածր մակարդակի գիտելիքներով, ինչը դրսևորել է բազմիցս: Այստեղ ևս պարոն Հասանովը հեռու չի գնացել: «Իսկանդեր» համակարգի հրթիռներին խոցելը, մեղմ ասած, անհնար է որևէ ադրբեջանական համալիրով: Ադրբեջանի սպառազինության մեջ կա իսրայելական «Բարակ» ԶՀՀ, որը նրանք ցուցադրել են, խոսք էր գնում նաև ավելի թույլ համալիրների` «Երկաթե Գմբեթ»-ի ձեռքբերման մասին: Այս համալիրներից որևէ մեկը ի վիճակի չէ խոցել «Իսկանդեր»-ի հրթիռին»:
Թուրքիայի Ֆոչայի բաց ռեժիմի բանտից հուլիսի 14-ին փախուստի դիմած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ֆեյսբուքյան էջում իր լուսանկարն է հրապարակել:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ադեմ Գևերն ազատ է արձակվել:
Թուրքիայում բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը հայտնել է, որ իրականում այդ երկրում փախուստ կազմակերպելը շատ հեշտ է, եթե դու ունես զգալի քանակությամբ գումար:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Վանից ընտրված պատգամավոր Ադեմ Գևերլին ձերբակալվել է:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը:
Թեհրանի մետրոյի կայարաններից մեկում դանակով զինված անձը հարձակում է գործել մարդկանց վրա: Կա ամենաքիչը 15 տուժած:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեկ ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա:
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեԹուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեսպան Ալեքսեյ Երխովը ժամանել է Անկարա:
Պատրիարքական տեղապահի կարգադրությամբ՝ Պոլսո հայոց առաքելական եկեղեցիներում հուլիսի 16-ին կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն, որոնց ավարտին աղոթք կհնչեցվի հանուն Թուրքիայի Հանրապետության կայունության և գոյատևման:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը խոստացել է, որ երբ գա ժամանակը, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից:
«Չեմ կարծում, որ ռուս զինվորականները սկսել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին սովորեցնել, թե ինչպես օդից ռմբակոծել հայկական տարածքները։ Բայց մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը չի տրամադրել իր օդային տարածքը ՌԴ-ի Կասպյան ռազմածովային նավատորմի թևավոր հրթիռների համար…»:
Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Այս մասին գրում է թուրքական «Akyazı.net» լրատվակայքը:
«Երբևէ զենքի վաճառքը բիզնես չէ, դուք շատ լավ գիտեք, որ, երբ Իլհամ Ալիևն այդ քանակությամբ զենք է գնում, այդ զենքը մի օր պետք է մի տեղ կրակի, և, եթե Ռուսաստանի համար Ադրբեջանը «կթու կով» է, այդ զենքը վաղը-մյուս օրը պատուհաս է դառնալու Արցախի և Հայաստանի համար»:
«Ամեն անգամ, երբ խոսում ենք նրա մասին, թե պատերազմ կլինի՞, թե՞ չէ, պետք է հիշենք Չեխովի այս խոսքը. եթե թատերական ներկայացման ժամանակ պատից կախած է հրացանը, ապա մինչև ներկայացման ավարտն այդ հրացանը պետք է կրակի: Հիմա Ադրբեջանը զինվում է ու զինվում է բացառիկ տեմպերով, խոսքը վերաբերում է բոլոր տեսակի զինատեսակներին՝ հրթիռներին, արկերին, որոնք արձակելու է պատերազմի ժամանակ»:
Թուրքիայի իրավապահ մարմինները պարզել են Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը:
Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին՝ փորձելով խոչընդոտել այդ երկրում օրինական գործունեություն ծավալող կազմակերպությունների ծրագրերը:
Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց հուլիսի 14-ին բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք դարձավ դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ առաջարկելու է երկրում արտակարգ ռեժիմը երկարաձգել ևս երեք ամսով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հուլիսի 15-ի գիշերը չի մասնակցի մեջլիսում ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակին նվիրված միջոցառմանը:
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մևլութ Չավուշօղլուն և Էլմար Մամադյարովը հուլիսի 18-19 –ին հերթական անգամ հանդիպում կունենան Բաքվում:
«Ինչպես գիտեք, Ալֆորվիլ քաղաքը ստորագրեց համաձայնագիր Արցախի Բերձոր համայնքի հետ: Սա նշանակում է, որ ֆրանսիական քաղաքը ճանաչում է Բերձորը որպես հայկական քաղաք: Սա շատ կարևոր նշանակություն ունի: Պետք է այնպես անել, որ նման օրինակները շատ լինեն: Երբ ունենանք Ֆրանսիայի 20-25 քաղաք, որ համագործակցության համաձայնագրեր են կնքել Արցախի քաղաքների հետ, ապա կարող ենք ասել, որ մեր գործում առաջ ենք գնացել: Սա կարող է օգնել, որ Արցախը ճանաչվի որպես անկախ հանրապետություն»,-ասաց Մուրադ Փափազյանը:
ՌԴ Սարատովի շրջանի բնակիչներ Սվետլանա Ուխանովան, նրա աղջիկներն ու քաղաքացիական ամուսին Եվգենի Քոչաարին Թուրքիայում ձերբակալվել են կեղծ փաստաթղթերով Սիրիա անցնելու փորձի ժամանակ:
Ադրբեջանական բանակի կորուստները տակավին անհամեմատ շատ էին՝ տասնյակ զոհեր, 6 անօդաչու թռչող սարք (ընդհանուր առմամբ ապրիլյան սրացումների արդյունքում հակառակորդը կորցրեց 20 ԱԹՍ ) և այլ ռազմական տեխնիկա:
Թուրքիայի Իզմիրի նահանգում գործող STAR նավթավերամշակման գործարանում, որը պատկանում է Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը (SOCAR) աշխատակիցների զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հավանական չի համարում երկրում ռազմական հեղաշրջման նոր փորձի իրականացումը:
Մասնագետները Հալեպում ավարտում են Մերձավոր Արեւելքում խոշորագույն ջրապոմպային կայանի վերականգնումը, որը կառուցել են խորհրդային մասնագետները: