Թուրքիայում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը ժամանել է Անկարա
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեսպան Ալեքսեյ Երխովը ժամանել է Անկարա: Հուլիսի 15-ին նա կմասնակցի մեջլիսի հատուկ նիստի աշխատանքներին՝ նվիրված ռազմական հեղաշրջման փորձի մեկ ամյակին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օդանավակայանում դեսպանին դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ աշխատակիցը: Հավատարմագրերի պատճենների հանձնման արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 17-ին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երխովին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում էր նշանակել 2017 թվականի հունիսին: Դիվանագետն ավելի վաղ աշխատել է Եգիպտոսում, ինչպես նաև զբաղեցրել Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսի պաշտոնը:
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ սպանվել էր: Հանցագործը մի քանի անգամ թիկունքից կրակել էր դեսպանի վրա: Ոստիկանության գործողությունների արդյունքում մարդասպանը ևս սպանվել էր: