Բաժիններ՝

Հալեպում պատրաստվում են վերականգնել խոշորագույն ջրապոմպային կայանի աշխատանքը

Մասնագետները Հալեպում ավարտում են Մերձավոր Արեւելքում խոշորագույն ջրապոմպային կայանի վերականգնումը, որը կառուցել են խորհրդային մասնագետները:

«Բոլոր 14 պոմպերը գտնվում են սարքին վիճակում, անհրաժեշտ է վերացնել սոսկ մանր անսարքությունները դրանց աշխատանքն ապահովող սարքավորանքում»,- լրագրողներին հայտնել Է կայանի գլխավոր ինժեներ Ահմադ Խամունը։ Նա նշել է, որ օբյեկտը ջրով է ապահովում շուրջ 50 հազար վարելահողեր Սիրիայի հյուսիսում, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքներ:

Երբ կայանը գրավեցին «Իսլամական պետության» զինյալները, նրանք ջուրն ուղարկում էին սոսկ իրենց վերահսկած շրջանները՝ անապատի վերածելով հազարավոր հեկտար նախկինում պտղաբեր հողեր, պատմել է Խամունը:

Մարտ ամսին ռուսական օդուժի օժանդակությամբ սիրիական բանակի շեշտակի հարձակումը կանխեց զինյալների կողմից հիմնական արտադրական սրահի ոչնչացումը, բայց նրանց հաջողվեց պայթեցնել էլեկտրահաղորդման տասնյակ հենարաններ: Այժմ Էներգետիկների բրիգադները շուրջօրյա աշխատում են, որպեսզի հնարավորինս շուտ սնուցումը հասցնեն պոմպերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս