Սննդային թունավորման կասկածանքով Թուրքիայում 54 ուսանողներ է հոսպիտալացվել
Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփ նահանգի ոստիկանական ուսումնարանում սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 54 ուսանող։
Ըստ տեղեկությունների՝ նրանք հոսպիտալացվել են այն բանից հետո, երբ ճաշից հետո ուսանողների մոտ նկատվել է ինքնազգացողության կտրուկ վատացում:
Փորձաքննության է ուղարկվել այն ուտելիքը, որը տրամադրվել է ուսանողներին ճաշի ժամին։



