Բաժիններ՝

Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան: Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նկարագրելով դրանք որպես հարևան երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների տենդենց:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո հայ-իրանական հարաբերություններն ավելի կընդլայնվեն: Շեշտելով, որ հարևանների հետ հարաբերությունները յուրահատուկ տեղ ունեն Իրանի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ դրանք որոշիչ նշանակություն ունեն տարածաշրջանի բոլոր երկրների կայունության, բարգավաճման և անվտանգության համար՝ Ղասեմին նկատել է, որ հաստատված են խորը մշակութային և պատմական կապեր Իրանի և նրա բոլոր հարևանների միջև, որոնք մեծ նշանակություն ունեն Իրանի համար:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31