Բաժիններ՝

«Մենք առանց փողի ենք մնում». Վրաստանի առաջին տիկինը մտահոգվածէ ընտանիքի համար

Վրաստանի չորրորդ նախագահի տիկինը՝ Մակա Չիչուան, խոստովանել է, որ լրջորեն է խորհրդածում ապագայի մասին, քանի որ Գեորգի Մարգվելաշվիլիի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո իր ընտանիքը մնում էառանց որեւէ խնայողության։

Գեորգի Մարգվելաշվիլին պետության ղեկավարի պաշտոնից կհեռանա դեկտեմբերի 16-ին՝ հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնակալությունից հետո: Առաջին տիկնոջ խոսքով՝ երբ իր ամուսինը դեռ պաշտոնավարում էր, «փողն իրենց բավականացնում էր», իսկ այժմ իրենք «ոչինչ» չունեն:

«Այնուամենայնիվ լավ կլիներ, եթե ես եկամտի որեւիցե աղբյուր ունենայի: Մենք ոչ մի կարգի խնայողություններ չունենք: Ոչինչ: Նախկինում մեզ բավականացնում էր այդ փողը: Այժմ մենք ընդհանրապես առանց փողի ենք մնում»,- խոստովանել է Չիչուան Rustavi2 հեռուստաընկերության եթերում:

Նախագահի պաշտոնում Գեորգի Մարգվելաշվիլին ստանում էր 7,2 հազար լարիի (շուրջ 2,7 հազար դոլարի) չափով աշխատավարձ: Վրաստանի օրենսդրության համաձայն՝ երկրի նախկին նախագահներն ստանում են իրենց աշխատավարձի չափով ամսական թոշակ: Սակայն թոշակը տրվում է սոսկ այն դեպքում, եթե պետության նախկին ղեկավարը չի կարող աշխատել տարիքի կամ առողջական վիճակի պատճառով:

Արդեն հայտնի է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Գեորգի Մարգվելաշվիլին կվերադառնա դասախոսի աշխատանքին Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտում՝ քաղաքական փիլիսոփայության դասընթացով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31