«Ալիևի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական հատվածի Ղազախ-Ասթաֆա հատվածի պահպանությունը այսուհետ իրականացնելու է պետական սահմանապահ ծառայությունը»

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանից՝ կարևորի մասին։

Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Ղուլիևը հայտնել է, որ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական հատվածի Ղազախ-Ասթաֆա հատվածի պահպանությունը այսուհետ իրականացնելու է պետական սահմանապահ ծառայությունը (սահմանակից Տավուշի մարզին)։

Ըստ երևույթին, սահմանապահ զորքերին է փոխանցվում պաշտպանության նախարարության 3-րդ կորպուսի մարտական զորամասերի մի մասը։

Չափազանց հետաքրքիր զարգացում է, եթե դիտարկենք նաև ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հայտարարությունների ֆոնին։

Հ.Գ. Սա նաև նշանակում է, որ Զինված ուժերի անձնակազմի մի մասը կարող է տեղակայվել այլ ուղղությամբ, ինչը մեզ համար ցանկալի չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31