«Գալիս է նոր նախագահ, վարչակազմն ամբողջությամբ վերցված կրճատվում է». Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 16-ին իր պաշտոնակալման արարողությունից հետո էական փոփոխություներ է պլանավորում նախագահի վարչակազմում։
«Վերակազմում անկասկած լինելու է: Գալիսի է նոր նախագահ, վարչակազմն ամբողջությամբ վերցված կրճատվում է, ինչը ես միանգամայն անհրաժեշտ եմ համարում, քանի որ այս երկրում չպետք է լինեն ավելորդ ծախսեր կամ անձնակազմ: Բայց այն մարդիկ, որոնք անհրաժեշտ կլինեն արդյունավետության համար, աշխատելու են: Կլինի վերակազմում, մրցույթ, եւ օրենքն ամբողջությամբ կպահպանվի: Դա գլխավորն է»,- նշել է Զուրաբիշվիլին:
Ավելի վաղ նա հայտնել է, որ իր ապագա վարչակազմի անդամներին կներկայացնի գալիք շաբաթվա ընթացքում: Այսօրվա դրությամբ հայտնի է, որ նախագահի վարչակազմը կգլխավորի Լաշա Ժվանիան՝ Պատրիարքի բարեգործական հիմնադրամի ղեկավարն ու Զուրաբիշվիլիի նախկին տեղակալը, երբ նա գլխավորում էր Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Բացի վերակազմումից, պլանավորվում է նախագահի աշխատավայրի տեղափոխում: Զուրաբիշվիլին, ի տարբերություն իր նախորդների՝ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Գեորգի Մարգվելաշվիլիի, չցանկացավ աշխատել Թբիլիսիի Հավլաբարի շրջանի պերճաշուք պալատում: Նա նախընտրեց Օրբելիանիի ոչ մեծ առանձնատունը Ատոնելի փողոցում, հաղորդել է Sputnik-ը