Բաժիններ՝

Գյումրու քաղաքապետարանից ներկայացրել են գիշերային ջրհեղեղի մանրամասները

Գյումրիի փրկարարական ծառայությունները և քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում են հունիսի 11-ի գիշերը քաղաքում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերացման աշխատանքները: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին համայնքապետարանից, ինտենսիվ տեղումները սկսվելեն կեսգիշերից հետո։ Կարճ ժամանակում հեղեղվել են մի քանի փողոցներ, իսկ տրանսպորտի երթևեկությունը քաղաքում լրջորեն խոչընդոտվել է։ Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել քաղաք տանող ճանապարհներին, ինչպես նաև կենտրոնական փողոցներում։ Ուժեղկարկուտից հետո երթևեկելի հատվածում զգալի սառցե զանգվածներ են գոյացել։ Քաղաքապետարանում նշել են, որ հեղեղատար համակարգն աշխատել է բնականոն ռեժիմով, սակայն տեղումների ծավալը չափազանց մեծ է եղել:

Ներկայումս ամենաբարդ իրավիճակը պահպանվում է դեպի Անիի կամուրջ տանող ճանապարհին, որտեղ կոմունալ և փրկարարական ծառայությունները շարունակում են տարածքի ինտենսիվ մաքրումը: Ներկայումս համայնքապետարանում աշխատանքներ են տարվում առաջացած խնդիրների լուծման և կարկուտի հասցրած վնասի հաշվարկման ուղղությամբ:

Քաղաքապետարանից նաև հիշեցրել են, որ նման իրավիճակ նկատվել է ավելի վաղ՝ 2020 թվականի ամռանը քաղաքը նույնպես հայտնվել է ուժեղ կարկուտի հարվածի տակ։ Այն ժամանակ սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում էր, թե ինչպես են մեքենաները բառացիորեն սահում խոշոր սառցաբեկորների մեջ, որոնք ծածկում էին քաղաքի փողոցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930