Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ սկսել համապարփակ խաղաղ գործընթաց՝ երկու կողմերին ներգրավելով ռուս-ուկրաինական պատերազմին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում է «IDEX» ռազմարդյունաբերության տոնավաճառը, որտեղ ներկայացված է նաև թուրքական հայտնի «MKE» ռազմարդյունաբերական ընկերությունը։ «MKE»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ումիթ Քըյաքը խոսել է առաջիկայում ընկերության ծրագրերի վերաբերյալ։
2025 թվականի հունվարին «Վրացական երազանք»-ի հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո Վրաստան է ներկրվել 514 մլն 478 հազար 700 դոլար արժողությամբ նկարներ, քանդակներ և արձանիկներ։ Դրանց մեծ մասը ներկրվում է ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Վիրջինյան կղզիներից։
Կիևի նկատմամբ Միացյալ Նահագների փոխված քաղաքականության ֆոնին եվրոպական 20 երկրներ և Կանադան հայտարարել են, որ կշարունակեն օգնել գրեթե երեք տարի ռուսական ռազմական ագրեսիան հետ մղող Ուկրաինային։
«Այս թիմն ուզում է ուղղակի ոչնչացնել ազգը: Երիտասարդ քաղաքագետներ էլ կան, որ խոսում են պետության մասին՝ առանց ազգի: Շատ կներեք, էդ որտե՞ղ եք սովորել: Այս ամբողջն արվում է, որովհետև իրենք եկել են այդ գաղափարախոսությամբ՝ հանձնել Արցախն Ադրբեջանին և Հայաստանը դարձնել վիլայեթ: Պետությունն առանց ազգի, ազգայինի՝ այլ պետության միավոր է դառնում: Եթե մինչ այսօր մարդիկ դա չեն հասկացել, ես ցավակցում եմ նրանց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Բրիտանական «The Guardian» թերթը լրագրող Ալեքսանդր Քլափի ստորագրությամբ հոդվածում բացահայտել է, որ Թուրքիան, չնայած «Զրո աղբ» նախագծի հռչակմանը, վերածվել է Եվրոպայի աղբի հիմնական ներմուծողի:
Դժվարին ժամանակներում, այդ թվում՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Իրանի ժողովուրդն ու ղեկավարությունն աջակցել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, փոխանցում է Tasnim-ը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Թուրքական «ASSAN»-ի գլխավոր տնօրեն Գյուրջան Օքումուշը հայտարարել է Հարավային Կորեային զինամթերք վաճառքելու մասին: Ընկերությունը նաև մշակում է հիբրիդային շարժիչ տեղական ռազմական համակարգերի համար, որի նախատիպը կցուցադրվի այս տարի:
Financial Times-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը դեմ է G7-ի հայտարարության մեջ Ռուսաստանին «ագրեսոր» անվանելուն՝ սպառնալով խափանել միասնության ավանդական ցուցադրումը: Այս մասին հրապարակմանը հայտնել են արեւմտյան հինգ պաշտոնյաներ։
Ինչպես հայտնում է UNIAN-ը, ամերիկյան կողմի խնդրանքով հանդիպման ձևաչափը չի ներառել հայտարարություններ կամ լրագրողների հարցեր։ Երկու քաղաքական գործիչներն էլ այս հանդիպման մանրամասները դեռ չեն հայտնել։
2024 թվականի հունվարի 18-ին Արդարադատության նախարարությունում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի:
ԱՄՆ-ում թռչնագրիպի համաճարակի պատճառով ձվի մատակարարումը կրճատվել է, ինչի հետևանքով գները ռեկորդային մակարդակի են հասել: Այս իրավիճակը Թուրքիայի համար նոր հնարավորություն է ստեղծել՝ երկիրը պատրաստվում է ԱՄՆ արտահանել 22.000 տոննա ձու:
Ինչպես հաղորդվում է, BBC-ի ադրբեջաներեն ծառայությունը գործում է 1994 թվականից։
«Ռուսաստանն առաջ կմղի Եվրասիական երկրները միավորող կազմակերպություն ստեղծելու գաղափարը»,- այս մասին Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
BBC-ն Ադրբեջանի կառավարության առաջարկով մտադիր է փակել Բաքվում BBC News ադրբեջանական գրասենյակը: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով BBC-ի այսօր հրապարակած հայտարարությանը։
Փաշինյանը Հայաստանը դարձնում է «պռախադնոյ դվոր» Թուրքիայի և Ադրբեջանի համար. Բագրատյան
Բուլղարիայի կառավարությունը չի պլանավորում իր զինվորականներին Ուկրաինա ուղարկել խաղաղապահ առաքելության շրջանակներում: Այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Ատանաս Զապրյանովը։
Այսօր, հիշելով 1988-ի փետրվարի 20-ի խորհուրդը, մենք վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը:
Ռուբեն Վարդանյանն անգամ այդ վիճակում հացադուլ է անում. պարտավոր ենք պայքարել. ակցիայի մասնակից
Կազմակերպությունը տեղեկացրել է չպայթած զինամթերքի հետ կապված միջադեպերի կտրուկ աճի մասին՝ նշելով, որ 2025 թվականի հունվարին և փետրվարին գրանցվել է 136 միջադեպ:
«Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե՝ «եթե ժողովուրդը կամենա, ապա ես իշխանությունը կտամ նրան, քանի որ նրանից եմ վերցրել», այդպես չի անի մեկ պարզ պատճառով։
Թրամփը նաև մեղավոր էր ճանաչվել Նյու Յորքում պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան գումար տալու հետ կապված գործով, որի շրջանակներում նա կարող էր ենթարկվել 4 տարվա ազատազրկման։
Մինչ Ադրբեջանի ագրեսիան ավելի է սրվում, Նիկոլը շարունակում է իր պատրանքային քաղաքականությունը։ Դիվանագիտական ու ռազմական սխալները Հայաստանը վերածել են անպաշտպան տարածքի։ Բայց մենք արժանի ենք առաջնորդի, որը կպայքարի, ոչ թե կհանձնվի։
«Արցախյան շարժման տարեդարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանն իր ուղերձում առանձնահատուկ կարևորություն տվեց հիշողության դերին ազգային ինքնության և քաղաքական պայքարի մեջ։ Նա ընդգծեց, որ պատմական հիշողությունը ոչ միայն անցյալի վերհիշում է, այլ նաև գործելու կամք՝ պահպանելու ազգային ինքնությունն ու դիմադրելու արտաքին և ներքին սպառնալիքներին։ Այդ համատեքստում նախագահ Սարգսյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներկայիս իշխանության հակապետական և հակազգային գաղափարախոսությանը՝ նշելով. «Հիշողությունը գործելու մեր կամքն է՝ հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը»։
Թրամփը ձգտում է դադարեցնել ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն այն երեխաներին, որոնց ծնողները կա՛մ փաստաթղթեր չունեն, կա՛մ օրինական կերպով գտնվում են Միացյալ Նահանգներում ժամանակավոր վիզաներով:
«Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր՝ Արցախը տանք, որ պատերազմ չլինի, այսօր մարդիկ հասկացել են, որ այս թեզերը սին են, և ամեն անգամ զիջումների գնալուց հետո Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում։ Հետևաբար, սա Նիկոլ Փաշինյանի նոր օրակարգն է, որը չի բխում հայ ժողովրդի շահերից, և դրա հիմքում ընկած է թուրք-ադրբեջանական պահանջատիրությունը»,- ընդգծեց Գոհար Մելոյանը։
Կրեմլում անհանգստացած են Ուկրաինայում զինվորականներ տեղակայելու Եվրոպայի ծրագրերիցԿրեմլն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում իր զինվորականներին տեղակայելու՝ Եվրոպայի ծրագրերի մասին բոլոր հաղորդումներին, դրանք անհանգստություն են առաջացնում
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին արնոնայի (հարկային պարտքերի) հարցով: