
Կուբանում կալանավորվել է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը

Կրասնոդարի դատարանը կալանավորել է Կուբանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի և «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շահլար Նովրուզովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԲԿ–ն` հղում անելով Կրասնոդարի դատարանների մամուլի ծառայությանը։
Ըստ քննչական մարմնի՝ 60-ամյա Նովրուզովը փորձել է յուրացնել մոտ 919,4 մլն ռուբլի արժողությամբ անշարժ գույք ունեցող ձեռնարկության բաժնետոմսերի 100%-ը։ Դրա համար նա ամուսնության կեղծ վկայական է ներկայացրել դատարանին։
Քննիչը պնդել է, որ մեղադրյալը կապեր ունի իրավապահ և դատական մարմինների հետ և կարող է թաքնվել հետաքննությունից։
Փաստաբանը խնդրել է մեղմել պատիժը, սակայն դատարանը գործարարին մինչև սեպտեմբերի 26-ը կալանքի տակ է թողել։
Հիշեցնենք` օգոստոսի սկզբին Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորեց ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկուն։ Որոշ ժամանակ տղամարդը գտնվում էր Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան տարածքում, որտեղ Ռուսաստանի ուժայինների մուտքն արգելված է:
Բանակցություններից հետո նա դուրս եկավ, հանձնվեց իրավապահներին և տեղափոխվել Եկատերինբուրգ, որտեղ մասնակցեց քննչական գործողություններին և ուղարկվեց կալանավայր։