
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը

Աֆղանստանի արևելքում օգոստոսի 31-ի ուշ երեկոյան տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1124-ի, վիրավորների թիվը՝ 3521-ի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր մահիկի հաղորդած տվյալները։
Ավերվել է 8000 տուն։ Աղետից տուժած մոտ 30 000 մարդու հումանիտար օգնություն է տրամադրվել։