Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը ղեկավարում է «ռուսական կառավարությունը» և մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ։ Նրա խոսքերը մեջբերում է Financial Times-ը։
Թուրք ազգայնականների լրատվամիջոցը հանդիսացող Yeniçağ-ի սյունակագիրներից, լրագրող Արսլան Բուլութը, հիշեցնելով, որ 2017թ․-ից հետո TRT-ն փաստացի վերածվել է երկրի նախագահի խոսափողին, նշել է․ «TRT-ի գլխավոր տնօրենը չի կարող սահմանել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Եթե «Իրանին անհանգստացնելու» համար հանձնարարական ստացած չլինի, չի կարող այդպես խոսել»։
«Իմ կյանքի վերջին շրջանում հալածանքի բոլոր ձևերը կիրառել են՝ բացի սպանելուց. և՛ բռնություն են գործադրել՝ խուլիգանների միջոցով, և՛ բռնություն են գործադրել՝ դիմակավորված ոստիկանների միջոցով, և՛ քրեական վարույթներ են նախաձեռնել, և՛ քաղաքացիական հայցեր են ներկայացրել, և՛ աշխատանքից են ազատել, նույնիսկ ակադեմիական աշխատանքի հնարավորություն չեմ ունեցել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել, հայտնում է Reuters գործակալությունը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմաթիի հետ:
Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին Երևանի փոխանցած առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ներում է շնորհել 12 դատապարտյալի։ Տեղեկությունը տարածել են նախագահի վարչակազմից։
Միացյալ Նահանգները կդադարեցնի զենքի մատակարարումներն Իսրայելին, եթե Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը չլուծվի մինչև նոյեմբերի կեսերը։ Այդ մասին տեղեկացնում է իսրայելական «12-րդ հեռուստաալիք»-ը։
Նրա դիտարկմամբ՝ 2025 թվականի բյուջեի նախագծում արհեստավարժությունն ու պոպուլիզմն առճակատման մեջ են. մի կողմից՝ բյուջեի ուղերձում կարդում ենք պոպուլիստական ցանկություններ, թե Կառավարությունը հավակնում է 7 տոկոսանոց տնտեսական աճի, կամ խթանում է ներդրումները, մյուս կողմից՝ տեսնում ենք ֆինանսների նախարարության ներկայացրած արտաքին և ներքին սպառնալիքները, որոնք խիստ բացասաբար են ազդելու տնտեսության վրա։
Reuters գործակալությունը անդրադարձել է հոկտեմբերի 17-18-ին նախատեսված Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի եզրակացության նախագծի բովանդակությանը:
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին արտակարգ իրավիճակներում ընդհանուր առմամբ 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու խնդրանքով։ Ինչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին Համառուսաստանյան սակագնային համաժողովի շրջանակում հայտնել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան։
Թեհրանում Հունգարիայի դեսպանն իր հերթին հայտնել է, որ Իրանի պաշտոնական բողոքը կփոխանցի իր կառավարությանը։
Սիրիայի հյուսիսում գտնվող Հասաքա նահանգի Խարաբ Ջիր օդանավակայանում գտնվող ամերիկյան ռազմաբազան անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման է ենթարկվել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Թուրքիայում։ Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ստամբուլում մասնակցում է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը, անցկացվելու է Ադրբեջանում նոյեմբերի 11-ից 22-ը։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի և իրավունքների շարունակական ոտնահարումներն ու բնապահպանության ոլորտում բացասական վարքագիծը՝ նման համաժողովի անցկացումը Բաքվում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել տարբեր երկրներում:
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Ստամբուլում անցկացված «Պալատների համաշխարհային ֆեդերացիայի» գլխավոր խորհրդի նիստին:
Ադրբեջանը պատրաստվում է օկուպացված Արցախում կառուցել գրեթե երեք տասնյակ նոր ՀԷԿ: Տիրանալով ռեգիոնում կարևոր նշանակություն ունեցող ջրային աղբյուրներին, Ադրբեջանը պատրաստվում է ձեռնամուխ լինել դրանց անխնա շահագործմանը:
Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին առաջարկել է ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում անցկացնել։ «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Երեկ մեկնարկել են ՆԱՏՕ-ի Steadfast Noon ամենամյա միջուկային զորավարժությունները․ դրանք տևելու են երկու շաբաթ։ Զորավարժություններն անցկացվում են հիմնականում Հյուսիսային ծովում, տեղեկությունը հայտնել է Հյուսիսաատլնտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ միգրացիոն հաշվառման է կանգնած գրեթե 6,2 մլն օտարերկրացի։
Սալամիի խոսքով, այս մակարդակով հանդիպման ժամանակ, բնականաբար, Ադրբեջանի ու Իրանի պաշտոնյաների օրակարգից չէին կարող դուրս մնալ ռեգիոնալ ապաշրջափակման թեմաները, որոնց վերաբերյալ Իրանն ունի առանձնահատուկ դիրքորոշում ու կարծիք։
Մեր երկրում միակ ավիաընկերությունը, որը թռչում էր Եվրոպա, եղել է Iran Air-ը, իսկ հաշվի առնելով Iran Air-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, այսուհետ իրանական ոչ մի ինքնաթիռ չի թռչի Եվրոպա
«3+3» ձևաչափով նախորդ հանդիպումը կայացել էր Թեհրանում:
Հաստատվել է երկկողմանի օրակարգի բոլոր հարցերի շուրջ աշխատանքը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը։
«Այսօր սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ անցկացնելու իմաստ չկա, որովհետև նման աշխատանքներ անցկացվել են 1986-1987 թվականներին։ Դրա հիման վրա կազմվել է 180-ից ավելի արձանագրություն՝ ամեն մի հատվածի վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ամատունի Վիրաբյանը։
Իսրայելի տվյալների համաձայն՝ այս ընթացքում զոհվել է շուրջ 50 իսրայելցի՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինվորներ։
Այս շաբաթ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սահմանային գծում հրետանին բերել են մարտական պատրաստության վիճակի, իսկ հոկտեմբերի 15-ի գիշերը հյուսիսկորեացի զինվորականները պայթեցրել են երկիրը Կորեայի Հանրապետության հետ կապող ճանապարհները։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 15-ին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Եվրամիությունը հոկտեմբերի 14-ին նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ դա պատճառաբանելով Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումներով՝ Ուկրաինայում կիրառելու համար։