Ալիևը կրկին վիրավորել է հայ ժողովրդին՝ Արցախի օկուպացիան նշող «զինվորական շքերթի» ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին վիրավորել է հայ ժողովրդին՝ Արցախի օկուպացիան նշող «զինվորական շքերթի» ժամանակ։ Նա հայտարարել է, որ Արցախում վերջին պատերազմից առաջ «Հայաստանում ասում էին, որ թեյ կխմեն Բաքվում։ Հայ ռազմական հանցագործները Բաքվի քննչական մեկուսարանում ադրբեջանական թեյ են խմում»։

Այսպիսով, Ալիևը հայ գերիներին անվանել է «ռազմական հանցագործներ», ոչ թե «մեղադրյալներ» կամ «կասկածյալներ»։ Ալիևը կանխորոշում է դատական շոուի արդյունքը՝ բառամթերքն օգտագործելով որպես քարոզչության գործիք, ինչը միջազգային իրավունքի խախտում է։ Տարածեք և շարունակեք հայ պատանդների համար պայքարը։

Free Armenian Hostages

Տեսանյութեր

Լրահոս